Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Իրա Մեդիքլ. ճառագայթային թերապիայի բուժման առաջին մասնավոր մասնագիտացված հաստատությունը Հայաստանում

Իրա Մեդիքլ. ճառագայթային թերապիայի բուժման առաջին մասնավոր մասնագիտացված հաստատությունը Հայաստանում

Իրա Մեդիքլ գրուպը Հայաստանում ճառագայթային թերապիայի բուժման առաջին մասնավոր մասնագիտացված հաստատությունն է, որն առաջին անգամ ՀՀ-ում շահագործեց աշխարհահռչակ Վարիան ընկերության արագացուցիչը։

 

Իրա Մեդիքլը նաեւ հանդես է գալիս ՀՀ Մարզերում ճառագայթային հետազոտության մի շարք ներդրումներով ի նպաստ Հայաստանի Հանրապետության մարզերում դիագնոստիկայի զարգացմանը։


Այս անգամ, կենտրոնի շնորհիվ մեր երկրում է արդեն ճառագայթային թերապիայի երկրորդ՝ Վարիան Յունիք սարքավորումը։


Նախկինում մեր հայրենակիցները ստիպված էին լինում գնալ Վրաստան, Գերմանիա եւ այլ երկրներ այս բուժումն իրականացնելու համար։ Այսօր, արդեն հարյուրավոր բուժառուներ հասցրել են բուժում ստանալ ինտենսիվությունը մոդուլացնող
նորարարական մեթոդով, ինչը նշանակում է չվնասել առողջ հյուսվածքներն ու օրգանները թիրախը բուժելու ընթացքում։

 

Իրա Մեդիքլ գրուպ


Վարիան Յունիքը իրենից ներկայացնում է արագուցիչ, որը օժտված է առավել լավ արդյունքներ ապահովելու հատկությամբ։

 

Սարքավորումը շահագործվելու է Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի տարածքում գտնվող մեր կենտրոնում, որտեղ եւ Իրա Մեդիքլի բուժառուները ստանում են բուժում ։ Իրա Մեդիքլը ունի մի շարք նպատակներ, որոնք իրականացնում է ըստ հերթականության՝ ի նպաստ մեր հայրենակիցների առողջության։ Քաղցկեղի ցուցանիշները այսօր սարսափելի են թվում եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մարդիկ ստանան պատշաճ ու գրագետ բուժում, լինեն տեղեկացված եւ այդ առումով կրթված։ Այս սարքավորմամբ հնարավոր է իրականացնել ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ նորագոյացությունների բուժում։

 

Մի շարք պաթոլոգիաների կունենան բուժման ճիշտ ընթացք եւ առաջին սարքավորման փորձը թույլ է տալիս բուժառուներին վստահել արդյունքներին։

 

Իրա Մեդիքլ գրուպ Իրա Մեդիքլ գրուպ

 

Սկզբնաղբյուր. Իրա Մեդիքլ գրուպ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ