Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

Երևանում, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում՝ 2022թ. սեպտեմբերի 23-24-ը անցկացվեց «Նորություններ սրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» թեմայով 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիումը, որը նախատեսված էր սրտաբանների, ինվազիվ սրտաբանների, սրտային վիրաբույժների և ճառագայթաբանների համար:


Միջոցառման համակազմակերպիչներն էին՝ «Հավերժական Ազգ» բարեգործական հիմնադրամը (Eternal Nation Foundation), Հայաստանի բարեկամներ բժշկական ասոցիացիան (AMAdeA), «Գեյթուեյ Ինդասթրի» հասարակական կազմակերպությունը (Gateway Industry Inc.), «ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (FARFAA), Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ACA):


Բանախոսությամբ հանդես եկան ոլորտի առաջատար մասնագետներ։

 

Նորայր Հրայրի Զախարյան

Նորայր Հրայրի Զախարյան, բ.գ.թ., «Հավերժական Ազգ» (Eternal Nation Foundation) բարեգործական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, վնասվածքաբան


- Սրտաբանությունը Հայաստանում ամենակայացած բնագավառներից է: Տարիների ընթացքում ունեցել ենք շատ մեծ զարգացում: Մեծ հույսեր ենք կապում մեր սրտաբանների հետ և վստահ ենք, որ նրանց աջակցելով, կարող ենք ավելի լավ արդյունքների հասնել:


Այդ ուղղությամբ կա գիտական մեծ ակտիվություն, մասնագետները ցանկանում են ավելի առաջ գնալ, ավելի որակյալ գործունեություն ծավալել: Մենք հաճույքով կանգնում ենք այդպիսի մասնագետների կողքին: Նրանց կողմից ներկայացված առաջարկները քննարկվում և քվեարկվում է «Հավերժական Ազգ» բարեգործական հիմնադրամի տնօրենների խորհրդի կողմից:

 

Հենց այս կերպ է իրականացվել ներկա միջոցառումը:


Ունենք առցանց հարթակ, որտեղ կարող են գրանցվել` ըստ ցանկության: Ներկայում արտերկրից բավականին մասնակիցներ են գրանցվել, ինչը շատ ողջունելի է:

 

Լիլիան Գրիգորյան

Լիլիան Գրիգորյան, բ.գ.դ., Մադրիդի Գրեգրիո Մարանյոնի անվան Համալսարանական հիվանդանոցի սրտաբան, Գրեգրիո Մարանյոնի կենսաբժշկական հետազոտությունների հիմնադրամի սրտանոթային հետազոտությունների լաբորատորիայի գլխավոր հետազոտող, Հայաստանի բարեկամներ բժշկական ասոցիացիայի (AMADEA) նախագահ


- Վերջին տասնամյակին սրտաբանությունն ամենազարգացող բժշկական ոլորտներից է: Հատկապես զարգացած երկրներում սրտանոթային հիվանդությունների ճիշտ ախտրոշման և բուժման արդյունքում երկարացել է մարդկանց կյանքի տևողությունը:

 

Սակայն ոլորտը դեռևս զարգանալու անհրաժեշտություն ունի: Բացի նոր դեղորայքային թերապիաներից, ոլորտը հատկապես առաջ մղեց տեխնոլոգիական առաջընթացը՝ նոր սարքերի ներդրմամբ: Մյուս կարևոր զարգացող ոլորտը, որը դեռևս հետազոտության փուլում է, այսպես կոչված, առաջադեմ բժշկական արտադրանքն է, որը ներառում է կենսաբանական թերապիաները՝ զուգորդված հյուսվածքների ինժեներիայի հետ:


Հայաստանում նույնպես սրտանոթային ոլորտն առավել զարգացած է: Սակայն, քանի որ որոշ դեպքերում ֆինանսական մեծ ծախսեր են պահանջվում, ուստի նորագույն մեթոդների ներդրումները միշտ չէ, որ հեշտ է իրագործել:


Ես միջոցառման համակազմակերպիչներից եմ, նաև հանդես եմ գալու երկու զեկուցմամբ: Դրանցից մեկը վերաբերում է աորտալ փականի տրանսկատետերային փոխարինմանը, որը Հայաստանում իրականացվել է մի քանի անգամ` հիմնականում արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ: Ներկայում փորձում ենք իրականացնել այն մեր մասնագետների շրջանակում:

 

Խոսելու եմ նաև մի հետազոտման մասին, որի արդյունքները բավականին խոստումնալից են: Այն ս/թ օգոստոսին ներկայացվել է եվրոպական սրտաբանական ասոցիացիաների կոնգրեսին:

 

Հմայակ Սոսի Սիսակյան

Հմայակ Սոսի Սիսակյան, բ.գ.դ., պրոֆեսոր, ԵՊԲՀ N 1 համալսարանական կլինիկայի ընդհանուր ինվազիվ սրտաբանության բաժանմունքի ղեկավար, ուլտրաձայնային կենտրոնի տնօրեն


- Այսպիսի գիտաժողովների պարբերաբար կազմակերպումը կարևոր է, քանի որ վերջին նորությունները լուսաբանվում են առաջատար մասնագետների կողմից: Ոչ բոլոր տեղացի բժիշկները հնարավորություն ունեն արտերկրում մասնակցել միջազգային կոգրեսների, և նրանք կարողանում են նորագույն տեղեկատվությունը ստանալ այստեղ` Հայաստանում: Մենք դիմել ենք աշխարհի առաջատար մասնագետներին: Նրանց մի մասը ժամանել է, մյուսները դասախոսությունը կարդում են հեռավար:


Միջոցառման շրջանակում ներկայացվել են սրտանոթային պատկերման մեթոդների նորությունները՝ էխոսրտագրության, համակարգչային տոմոգրաֆիայի, սրտի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր մեթոդները, որոնց մի մասը մեզ մոտ դեռևս չեն իրականացվում, կամ տարածված չեն:


Սրտաբանության ոլորտում Հայաստանի ազգաբնակչության համար վերջին տարիների կարևոր ձեռքբերումներից է ինֆարկտների՝ կյանք փրկող ստենտավորումների ներդրումն` անվճար հիմունքներով: Ձեռքբերումներ են նաև առողջապահական ոլորտում սարքերի անվճար կիրառումը` սրտային անբավարարությամբ հիվանդների կողմից:


Որոշ բնագավառներում հասել ենք միջազգային ստանդարտներին, բայց կան դեռևս չներդրված նորարարություններ՝ սրտի փոխպատվաստման, պրոթեզավորման ոլորտում և այլն:


Ցանկալի է ավելի շատ ֆինանսական ներդրումներ հատկացնել սրտաբանությանը և թվով ավելի շատ բժիշկների` հատկապես երիտասարդների, առավել որակյալ վերապատրաստումներ ապահովել:

 

Սարգիս Քիրամիջյան

Սարգիս Քիրամիջյան, Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի ինվազիվ, կառուցվածքային սրտաբան


- Չնայած սրտաբանության ոլորտի մեծ զարգացումներին, սրտային հիվանդությունները դեռևս մնում են առաջին տեղում և մահացության առաջին պատճառն են: Փոփոխությունները կապված են նոր սարքրի, տեխնոլոգիաների և դեղորայքի կրառման հետ, և դրանք կյանք են նվիրում նախկինում դատապարտված հիվանդներին:


Սրտի փականների խնդիրների հետ կապված` վիրահատությունների մատչելիության և կառուցվածքային գործունեության արդյունքում, մահացությունը նվազել է:

 

Այս գիտաժողովի թեմաներից շատերը կապված են պատկերման հետ: Ցանկալի է, որ Հայաստանում սրտաբանությունը զարգանա այդ ուղղությամբ և փորձենք մարդկանց սովորեցնել պատկերման նոր տեսակներ՝ կառուցվածքային հիվանդությունների հետ կապված: Որովհետև աշխարհում սրտաբանական ոլորտը շատ առաջադեմ է այս գործընթացում, մինչդեռ Հայաստանը հետ է մնացել: Այդ իսկ պատճառով մենք շատ ենք կարևորում նաև կրթության դերը  այս  ոլորտում, և այս  ծրագրի շրջանակներում «Գեյթուեյ Ինդասթրի» հասարակական կազմակերպությունը (Gateway Industry Inc.) կրթաթոշակ է շնորհել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3 ուսանողների, ովքեր իրենց ելույթներով հանդես եկան սիմպոզիումի ընթացքում: Հուսով ենք, որ շատ շուտով Հայաստանում նույնպես սրտաբանական ոլորտը մեծ զարգացում կունենա։


Կառուցվածքային գործը ցանկանում ենք զարգացնել գիտաժողովների, գործնական միջոցառումների միջոցով: Հաջորդ շաբաթ ԵՊԲՀ-ում գործնական 3 միջոցառում է անցկացվելու: Դրանք առաջին քայլերն են, որ կիրականացվեն Հայաստանում և կնպաստեն առաջընթացին:

 

Բագրատ ԱլեքյանԲագրատ Ալեքյան, Ռուսաստանի առողջապահության նախարարության ռենտգենէնդովասկուլյար ախտորոշման և բուժման գլխավոր մասնագետ, հայտնի կարդիովիրաբույժ


Քննարկվում են սրտի հիվանդությունների բուժման տեսանելիության՝ վիզուալիզացիայի խնդիրներ, ինչը շատ կարևոր է: Այսօր սրտային հիվանդներին օգնելու մեծ հնարավորություններ կան: Կարդիովիրաբուժության ասպարեզում ևս նորությունները շատ են, սակայն որակյալ օգնության համար պետք է լավ տեսանելիություն: Եվ տեսողական սարքերի տեխնոլոգիաների օգտագործումը թույլ է տալիս սկզբունքորեն փոխել մարտավարությունը և ցուցաբերել որակյալ օգնություն:


Հայ մասնագետները բավականին ակտիվ են, որոնց շարքերում շատ են երիտասարդները, ինչը ողջունելի է:

 

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում «Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում «Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում «Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

«Նորություններ սիրտանոթային պատկերման մեթոդների և սրտային անբավարարության ոլորտում» 2-րդ ամենամյա սիրտանոթային սիմպոզիում Երևանում

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ