Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին

Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին։ Այն կրում էր «Սթրեսոլոգիա» խորագիրը։


Երկօրյա գիտաժողովը մուլտիդիսցիպլինարային էր։ Այն իր հարկի տակ էր հավաքել հոգեբույժների, հոգեբանների, հոգեթերապևտների, սեքսոպաթոլոգների, ուրոլոգների, նյարդաբանների, էնդոկրինոլոգների, թերապևտների և ընտանեկան բժիշկների։

 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը։ «Բժշկական համալսարանը ունի հարուստ պատմություն։ Եվ փառք ու պատիվ այն շրջանավարտներին, որոնք անձնվիրաբար իրենց կյանքը նվիրեցին մարդկանց բուժելու գործին, բուժելու ոչ միայն դեղամիջոցներով ու բժշկական նշտարով, այլ նաև խոսքով, մարդկանց հավատ ներշնչելով»։

 

Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին

 

Դիմելով հոբելյարին՝ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Ադել Թադևոսյանը լավագույն օրինակ է ուսանողության համար, թե ինչպես մարդ կարող է այսքան շատ սիրել ու նվիրված լինել իր մասնագիտությանը, գործին։


Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակինԱ․ Մուրադյանի խոսքն ամբողջացրեց փոքրիկ տեսաֆիլմը, որտեղ ներկայացվեց անվանի մասնագետի՝ Ադել Թադևոսյանի անցած մասնագիտական ուղին։ Եվ սա ընդամենը մեկ ամփոփ դրվագ էր  Թադևոսյանի կյանքից, որը, անշուշտ հուզեց հոբելյարին՝ բազմաթիվ գիտական աշխատությունների, գրքերի հեղինակին ու պրակտիկ բժշկին, որն այսօր էլ մեծ եռանդով ու ոգևորությամբ շարունակում է աշխատել։ Գիտաժողովին Ադել Թադևոսյանը ներկայացրեց բավականին հետաքրքիր զեկույց՝ «Հոգեբուժությունը հազարամյակի եզրին» թեմայով։

 

«Կյանքն առանց սթրեսի իմաստ չունի, քանի որ սթրեսը անհրաժեշտ է օրգանիզմի դիմադրողականությունը ուժեղացնելու համար։ Այդ առումով սթրեսն ունի շատ կարևոր նշանակություն ու համարվում է կյանքի համն ու հոտը։ Սթրեսի ենթարկված մարդը դառնում է ավելի խոցելի և ավելի հեշտությամբ է ձեռքբերում այլ հիվանդություններ։ Դա այլևս փաստ է։ Եվ սթրեսը մեզ պետք է բացասական ազդակներին դիմակայելու և ավելի դիմացկուն դառնալու համար։ Ամբողջ հարցն այն է, թե որքան երկար է տևում սթրեսը և ինչ ուժգնության է այն․ կարճատև սթրեսներն ունեն խթանիչ ազդեցություն, իսկ տևականները՝ կործանիչ»,- իր խոսքում նշեց Ադել Թադևոսյանը։


Գիտաժողովի շրջանակում զեկույցներով հանդես եկան նաև մի շարք հայտնի բժիշկներ, այդ թվում՝ արտերկրից, որոնք խոսեցին արդի թեմաների շուրջ։ Սակայն նրանց բոլորին կապող օղակը սթրեսն էր։

 

«Գիտաժողովի առանձնահատկությունն այն է, որ զեկույցներով հանդես են գալու բժշկագիտության տարբեր ոլորտների փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետները», - մեզ հետ զրույցում մանրամասնեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը, ով կազմակերպել ու համակարգել էր գիտաժողովի աշխատանքները։ Այդ մասին բեմից հպարտությամբ հայտարարեց հոբելյարն ու շտապեց շնորհակալություն հայտնել Շահրամանյանին կատարած մեծ աշխատանքի համար։  

 

Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին

 

Բացի գիտական զեկույցներից ներկայացվեցին նաև կլինիկական դեպքեր՝ տարբեր պրոֆիլի մասնագետների դիտարկմամբ։   


Գիտաժողովի երկրորդ օրն ամփոփվեց գրքի շնորհանդեսով։ ԵՊԲՀ-ի ճեմասրահում ջերմ մթնոլորտ էր։ Նվագում էր երաժշտական լարային քառյակը, իսկ գրասեղանի շուրջ բժիշկների եռյակը ինքնագրեր էր բաժանում։


«СТРЕСС-СЕКС-СОМА» գրքի հեղինակներն են՝ ԵՊԲՀ ռեկտոր, ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, անվանի հոգեբույժ, մեր երկրում սթրեսաբանության հիմնադիր, պրոֆեսոր Ադել Թադևոսյանը և ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս, կլինիկայի սեքսոպաթոլոգ, դոցենտ Վրեժ Շահրամանյանը:  


Գրքի հեղինակները փաստեցին, որ այս գրքում նրանք իրենց անցած մասնագիտական պրակտիկ փորձով են կիսվել։

 

Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին Երևանում կայացավ գիտաժողով՝ նվիրված անվանի հոգեբույժ, սթրեսոլոգ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի մասնագիտական գործունեության 60-ամյակին

 

«Գիրքը բանալի է ցանկացած նեղ մասնագետ-բժշկի համար, քանի որ առաջին անգամ մարդը չգիտակցված սթրես ապրում է դեռ չծնված՝ ներարգանդային կյանքում, և այդ պահից սկսած սկսվում է հավերժ պայքարը ներդաշնակության հասնելու և այն պահպանելու համար», -  նշեց գրքի համահեղինակ Վրեժ Շահրամանյանը։


Հեղինակները վստահ են, որ այն շատ օգտակար կլինի ընթերցել նաև ուսանողներին ու կլինիկական օրդինատորներին և ոչ միայն։

 

«Շատ հարցերի պատասխաններ կգտնեն հենց այստեղ ու էլ ավելի ուշադիր կլինեն միջանձնային հարցերում», - ընդգծեց Արմեն Մուրադյանը։

 

Ըստ Ադել Թադևոսյանի՝ սթրեսը մարդկանց կյանքի ուղեկիցն է, առանց որի հնարավոր չէ ապրել։ Մարդու լույս աշխարհ գալը սթրես է, որից հետո նրան սպասում է կյանքի իրադարձությունների  փոթորկոտ օվկիանոս։


«Երբ սթրես եք տանում, մի հուսահատվեք։ Փորձեք գտնել մի լուսավոր կետ, ու դուք կհաղթահարեք այն», - ժպիտով եզրափակեց հոբելյարը։

 

Լուսանկարները՝ ԵՊԲՀ-ի ֆեյսբուքյան էջից։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ