Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԱՀ ԱՆ. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հանդիպել են հանրապետության բոլոր պետական բուժհասատատությունների ղեկավար կազմի հետ

ԱՀ ԱՆ. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հանդիպել են հանրապետության բոլոր պետական բուժհասատատությունների ղեկավար կազմի հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը և առողջապահության նախարար Միքայել  Հայրիյանը հանդիպել են հանրապետության բոլոր պետական բուժհասատատությունների  ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտի առկա իրավիճակը և առողջապահական համակարգի զարգացման  հնգամյա ռազմավարության միջոցառմների ծրագրի նախագիծը:

Պետական նախարարը և առողջապահության նախարարը լսել են Ստեփանակերտի և շրջանային բուժմիավորումների  գործադիր տնօրենների կիսամյակային ամփոփ հաշվետվությունները, հետաքրքրվել առկա հիմնախնդիրներով, որոնց լուծման ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Անդրադառնալով առողջապահության համակարգի ռազմավարության մշակման աշխատանքներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է, որ  ռազմավարության նախագծի մեջ պետք է հստակ սահմանված լինեն առողջապահական համակարգի հիմնարար բարեփոխումների ու զարգացման բոլոր ուղղությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ներառյալ՝ շենքային պայմանների, տեխնիկական ապահովվածության, կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, կանխարգելիչ առողջապահության և այլ կարևոր հարցեր:

Առողջապահության նախարարը նշել է, որ առաջին կիսամյակում համակարգում արձանագրվել են տեսանելի ձեռքբերումներ, հավելել, որ հնգամյա ռազմավարության նախագիծը վերջնական մշակելուց հետո նպատակները ավելի հստակ ամրագրված կլինեն, որի իրականացման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև տեղային և կարճաժամկետ բնույթի տարբեր խնդիրների լուծման հնարավորությունները, որոնք վերաբերում էին բուժհիմնարկներում հերթերի կառավարմանը, մասնաշենքերի օպտիմալ օգտագործմանը, էլեկտրոնային կառավարման համակարգի արդյունավետ կիրառմանը և այլ հարցերի:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ