Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում

Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում

Այսօր հունիսի 30-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնում տեղի ունեցավ Ուղեկցող մասնագետի/ Անձնական օգնականի/ Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը. ներկա էին բազմաթիվ հյուրեր, դպրոցի դասավանդող ուսուցիչներ, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:


Բացման խոսքով հանդես եկան Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար Արմեն Սողոյանը, Ռեքավերի Քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը և Տյուտորների դպրոցի ղեկավար Հայկանուշ Դիլանյանը: Բանախոսները ներկայացրեցին ուղեկցող մասնագետի դերի կարևորությունը արդի ներառական  հասարակության մեջ, ինչպես նաև անդրադարձ եղավ գաղափարի հղացման պատմությունը:

 

Դպրոցի ընդհանուր ծրագիրը և դասավանդող մասնագետներին ներկայացրեց դպրոցի ղեկավար Հ. Դիլանյանը: Նա նշեց մասնագետների իրավագիտակցության բարձրացման, էթիկական սկզբունքների պահպանման կարևորությունը` մասնագիտական  տեսական  և գործնական հմտությունների հետ համատեղ: Նախատեսվում է, որ դրպոցի դասավանդողները իրենք կարճ դասընթաց կանցնեն ՀՀ Մարդու իրավունքներ պաշտպանի աշխատակազմի համապատասխան մասնագետների մոտ:

 

Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնում Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնում


Ուղեկցող մասնագետներներն այսօր պահանջված են հասարակության մեջ սոցիալականացման, կրթության, հաղորդակցման խնդիրների հետևանքով ֆունկցիոնալ կյանք ունենալու դժվարություններ ունեցող երեխաների, դեռահասների և մեծահասակների համար: Նրանց գործունեության արդյունքում այս մարդիկ հնարավորություն են ունենում դառնալ առավել ներգրավված համայնքային կյանքում, իրացնել  կրթության իրավունքը, ունենալ  առավել իմաստալից և հետաքրքրություններին համապատասխան զբաղվածություն և բարելավել կյանքի որակը:

 

Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնում

 

Դպրոցը մասնագետներին թույլ կտա ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ տյուտորի/ուղեկցող մասնագետի դերի, հիմնական նպատակների, գործունեության ոլորտների, հաշմանդամություն ունեցող մարդկանց առանձնահատկությունների, նորմատիպիկ զարգացման առանձնահատկությունների, աշխատանքաի ընթացքում ի հայտ եկող տարբեր դժվարություններ հաղթահարելու մասնագիտական գիտելիքների և միջամտություն ձևերի մասին:


Տյուտորների դպրոցի դասերը կմեկնարկեն հուլիսի 7-ին։ Գրանցվել կարող են ոչ միայն հոգեբանները, մանկավարժները, այլ նաև բուժաշխատողները, շահգրգիռ ծնողները, ընտանիքի անդամները և շահագրգիռ այլ անձինք։

 

 Տյուտորների դպրոցի հանդիսավոր բացումը, Հոգեսոցիալական Կարգավորման կենտրոնում

 

Սկզբնաղբյուր. Ռեքավերի Քոլեջ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ