Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Հոգեմարմնական բժշկությանը նվիրված գիտաժողով

Հոգեմարմնական բժշկությանը նվիրված գիտաժողով

Հունիսի 21-ին Կոնգրես հյուրանոցում կայացավ «Հոգեմարմնական բժշկություն. մուլտիդիսցիպլինար մոտեցում» թեմայով գիտաժողով՝ նվիրված բուժաշխատողի օրվան:


Գիտաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ, հոգեբույժ Արմեն Սողոյանը: Նա ողջունեց ներկաներին, իր խոսքում նշեց գիտաժողովի թեմայի կարևորությունը հատկապես ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար չափազանց բարդ, սթրեսածին գործոններով առատ մեր օրերում: Ներկայացրեց Հայկական բժշկական ասոցիացիայի՝ բուժաշխատողի օրվան նվիրված ուղերձը և շնորհավորանքը.
«Սիրելի գործընկերներ, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, նորանոր մասնագիտական ձեռքբերումներ, բարեկեցություն, սեր և երջանկություն և այդ ամենը խաղաղ և կայուն զարգացող երկրում»:

 


Գիտաժողովում դասախոսություններով հանդես եկան՝ Սամվել Սուքիասյանը, Երվանդ Հակոբյանը, Արտեմ Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը,  Հովհաննես Հովհաննիսյանը:  Ներկայացվեց և խոսնակներին  նվիրվեց պրոֆեսոր Սամվել Սուքիասյանի, «Непсихиатрическая психиатрия: новый взгляд на старую проблему» գիրքը, որը բավական հետաքրքիր մոտեցումներ է ներկայացնում հոգեկանի և մարմնականի փոխազդեցության, դրանով պայմանավորված խանգարումների և նրանց վարման համար:

 


Գիտաժողովի հիմնական մասնակից-մասնագետներն էին հոգեբույժները, մաշկաբանները, հեմատոլոգները, գաստրոէնտերոլոգները:  Մասնակցում էին նաև  լայն շրջանակների բժիշկներ, հոգեբաններ: Մուտքն ազատ էր թեմայով հետաքրքրված ցանկացածի համար:
Հովանավորներ՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններ:


Գիտաժողովի ընթացքում զրուցեցինք կազմակերպիչներից, խոսնակներից մի քանիսի հետ.

Արմեն Սողոյան, բ.գ.թ., Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ


-  Այսօրվա գիտաժողովի նպատակը հոգեմարմնական բժշկության մասին հնարավորինս լայն շրջանակներին տեղեկացնելն է. գիտելիք տալը և ներգրավվելը այդ գործընթացում: Որովհետև վիճակը, որն այսօր առկա է ամբողջ աշխարհում, և սթրեսային գործոնների ահագնացող թափը, վկայում են, որ գնալով շատանալու են հոգեմարմնական խանգարումները և խնդիրները: Հետազոտությունները ևս դա են հավաստում՝ գրանցելով 30%-ից ավելի տարածվածություն:


Եվ բուժել որևէ հիվանդություն՝ հաշվի չառնելով հոգեկան գործոնը, սխալ մոտեցում է և կարող է բավարար արդյունք չունենալ: Իսկ երբ ուշադրություն է դարձվում հոգեկան պատճառների վրա,  բուժման արդյունավետությունը շատ անգամ բարձրանում է: Այդ կերպ կարելի է նաև կանխարգելել լուրջ հիվանդությունների սկիզբը կամ հետագա զարգացումը:


Այսօր և՛ հեմատոլոգների, և՛ մաշկաբանների, և՛ գաստրոէնտերոլոգների, և ախտաֆիզիոլոգների ասոցիացիաների կողմից ներկայացվելու են զեկույցներ՝ նվիրված հենց հոգեմարմնական խանգարումներին: Եվ մուլտիդիսցիպլինար համագործակցության առաջարկով մենք ձգտելու ենք ապահովվել այն որակյալ բուժօգնությունը, որին ձգտում ենք:

 

 

Այս գիտաժողովն առաջին մասշտաբային քայլն է հոգեմարմնական խանգարումները մասնագիտական լայն շրջանակների հետ քննարկելու և ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու նպատակով:


Վստահ եմ, որ գիտաժողովի արդյունքում ավելի կկարևորվի հոգեկանի և մարմնականի փոխկապակցվածությունը, և այստեղ ստացված գիտելիքը կբարձրացնի միջմասնագիտական համագործակցությունը, բուժօգնության որակն ու արդյունավետությունը գիտաժողովին ներկա բժիշկների ամենօրյա աշխատանքում:


Ամեն տարի այս օրը, ավանդույթի համաձայն, Հայկական բժշկական ասոցիացիան ուղերձ է հղում, և այս էլ չորրորդ անգամն է, որ այն ներկայացնելու պատիվն ինձ է վիճակված: Այսօր, մենք հավակնում ենք հիմք դնել ավանդույթի՝ բուժաշխատողի օրը նշանավորել գիտական, կրթական միջոցառմամբ, խորհրդանշելով հավատարմությունը nulla dies sine linea սկզբունքին՝ փոքրիկ ներդրում ունենալով մեր գործընկերների շարունակական մասնագիտական զարգացման գործում:
Առողջապահության ոլորտում խնդիրները բազմաթիվ են և դրանց լուծման համար կարևոր է մասնագիտական ասոցիացիաների և Հայկական բժշկական ասոցիացիայի ներգրավումը և ընդունված սկզբունքների հետևողական կիրառումը:

 

Հայկական բժշկական ասոցիացիայի վերակազմակերպումից հետո այս սկզբունքների հետևողական կիրառումն արդեն բավական փոփոխություններ է առաջացրել ոլորտում և տարեց-տարի ավելի է մեծանալու մասնագիտական հանրույթի դերը որոշումների ընդունման և իրականացման գործում՝ նվազեցնելով սխալվելու հավանականությունը և ապահովելով կայունությունն ու բոլոր լավ նախաձեռնությունների շարունակականությունը:


Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին՝ Աստերիա, Դավիդյանց լաբորատորիաներ, Էգիս և Ֆարմաֆակտ ընկերություններին:

Սամվել Սուքիասյան՝ բ.գ.դ., պրոֆեսոր, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գիտական խորհրդի նախագահ, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբուժական ծառայության համակարգող


Դասախոսության թեման՝ Հոգեկանի և մարմնականի փոխհարաբերություններ. կլինիկական ասպեկտներ

Այս խնդրով զբաղվում եմ 1987-ից, դա իմ դոկտորական թեման է: Տարիների ընթացքում այն ձևափոխվեց, հարստացավ, և արդեն մի շարք հոդվածներ եմ  տպագրել մի նոր՝ ոչ հոգեբուժական հոգեբուժության կոնցեպցիա հասկացողությամբ: Իմաստն այն է, որ բոլոր հիվանդությունների սկիզբը, անկախ այն բանից՝ դրանք հոգեբուժական են, թե մարմնական, մարմնական նշաններով է արտահայտվում: Մարդու հոգեբանական լարվածությունն առաջացնում է ֆիզիկական տառապանք, որն ի վերջո դառնում է կամ մարմնական հիվանդություն, կամ հոգեկան խնդիր: Ինչն այսօրվա սթրեսային ժամանակներում ավելի հաճախ է հանդիպում:

 


Կա ինֆոդեմիա հասկացություն, որն հենց մարդու հոգեբանության վրա ազդող տեղեկատվությունն է՝ բթացնող, ճնշող: Մարդը դառնում է տվյալ ինֆորմացիոն միջավայրի զոհը: Դրան գումարած առկա բազմաթիվ այլ սթրեսային գործոնները /էկոլոգիական, անթրոպոգեն և այլն/, որոնք վիճակն ավելի են բարդացնում:  Բրիտանացի բժիշկները հաշվարկել են, որ 21-րդ դարի մարդը մեկ օրում ստանում է 18-րդ դարի մարդու մեկ տարվա տեղեկատվությունը: 

 

Սթրեսը պատճառ է դառնում պսիխոգեն խանգարման, մարմնական խնդիրների: Մարմնական ախտանշաններով հիվանդը սակայն սովորաբար դիմում է թերապևտների, տարբեր մասնագետների, բուժումներ ստանում, որոնք խնդիրը չեն լուծում:


Մեր խնդիրն այն է, որ այդ մասնագետները, նաև առաջնային օղակը բժիշկների, տեղյակ լինեն այս հարցին և մարմնական խնդիրների տակ տեսնեն հոգեբանականը: Կարճ հարցաշարով հնարավոր է կողմնորոշվել այս հարցում, և եթե խնդիր է նկատվում, անհրաժեշտ է հոգեբանի խորհրդատվություն իրականացնել:


Հովհաննես Հովհաննիսյան՝ Հայկական բժշկական ասոցիացիայի Ընտրված Նախագահ, ՀՀ ԱՆ Մաշկանաբության ազգային կենտրոնի տնօրեն, մաշկաբան

Դասախոսության թեման՝ Պաթոմիմիաներ։ Ինչպես տարբերակել ինքնածինը հիվանդությունից

Պաթոմիմիաները մաշկաբանությունը և հոգեբուժությունն իրար կապող բաժինն են: Դրանք արհեստածին վիճակներ են, որոնց ժամանակ բուժառուն վնասում է իր սեփական մաշկը՝ նմանակելով ինչ-որ մաշկային խնդրի: Օրինակ, քերծվածքներ է առաջացնում իր մաշկին, կարծելով, որ ճիճուներ, որդեր կան, որոնց անհրաժեշտ է հեռացնել: Մաշկաբանները հաճախ են առնչվում այդ խնդրին: Ես ևս ունեցել եմ նման հիվանդներ, որոնք սկզբում դիմել են ամենատարբեր մասնագետների, բայց նրանցից ոչ ոք խորհուրդ չի տվել դիմել հոգեբանի: Երբեմն նման վիճակներում օգնում են հոգեբանները, ավելի ծանր դեպքերում՝ հոգեբույժի կարիք է լինում:

 


Սա հոգեմարմնական բժշկության դասական ձևերից մեկն է, երբ ուղեղը բերում է մարմնական հիվանդության առաջացման՝ հոգեկանն առաջացնում է մարմնական խնդիր:  Այդ հիվանդների հետ աշխատելը չափազանց ծանր է: Նման հիվանդներ շատ կան և մեր շուրջը, օրինակ, երիտասարդների մոտ շատ տարածված է դեմքի կորեակային ցանի ժամանակ դրանք սեղմելը՝ վնասում է իրեն՝ կարծելով, թե օգնում է: Մտքի բացասական ազդեցությունն է մարմնի վրա՝ ինքնավնասում:
Այս թեմային վերաբերվող նյութեր գրեթե չկան, միջոցառումներ ևս: Այնպես որ, այս գիտաժողովը շատ կարևոր է, հատկապես այն բժիշկների համար, որոնք ծանոթ չեն այս հարցին, բայց գործ են ունենում նման հիվանդների հետ, երկար ժամանակ անարդյունք բուժում նրանց, երբ փաստորեն հարկ է դիմել հոգեբույժի:

Արտեմ Գրիգորյան բ․գ․թ․, Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ, ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ

Դասախոսության թեման՝ Նոցիպլաստիկ ցավի փսիխոսոմատիկ բաղադրյալը

Նոցիպլաստիկ ցավ տերմինն առաջ է քաշվել 2016-ին: Տարեց-տարի ավելի շատ մասնագետներ են ցավը բնութագրելու համար արդեն ընտրում այդ տերմինը: Կարևորն այստեղ ցավի ընկալման համակարգն է՝ ընդգծելով նրա անկախությունը մարմնի կամ նյարդերի որևէ վնասվածքից: Այդ խնդիրը ցավի մշակումով զբաղվող մեր պրոցեսների խանգարումն է:


Ինչ որ առումով, տերմինի պլաստիկ մասը /նոցին վնասել է նշանակում/ ցույց է տալիս, որ այդ ցավը «պարազիտում» է նյարդային համակարգի պլաստիկության՝ փոփոխվելու-սովորելու ունակության վրա: Եվ այն մեխանիզմները, որոնք մեզ օգնում են ճանաչել աշխարհը, սովորել, հիշել, իշխում են ցավին, դառնում են ինքնուրույն տառապանքի պատճառ:


Սա ցավի այն ձևն է, որն ակնկալում է բազմաթիվ մասնագետների  համախմբված մոտեցում, որովհետև այն խիստ շաղկապված է և հոգեբուժական ոլորտի խնդիրների հետ  /շատ հաճախ այսպիսի ցավեր ունեցողները ունենում են տարբեր ֆոբիաներ, հետտրավմատիկ սթրես/, և նյարդաբանության  /հաճախ նյարդաբանն է այն առաջատար մասնագետը, որն առնչվում է հիվանդի հետ, բայց նա պետք է ներգրավվի այս խնդրի այսօրվա գիտական մոտեցումներին տիրապետող այլ մասնագետների /ռևմատոլոգ, տրավմատոլոգ, գաստրոէնտերոլոգ և այլն/: Դա կախված է նաև այն բանից, թե ո՞ր շրջանում է ցավն արտահայտված:

Իսկուհի Նավոյան՝ ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և լյարդաբանության ամբիոնի դասախոս, լյարդաբան, գաստրոէնտերոլոգ


Թեմա՝ Մարսողական ուղու ֆունկցիոնալ խանգարումներ. Մուլտիդիսցիպլինար մոտեցման ուղիները և կարևորությունը։


Ընդհանրապես ֆունկցիոնալ խանգարումներ ասելով հասկանում ենք, որ առկա չէ որևէ օրգանական խնդիր: Սակայն որոշ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ իրականում տեղի են ունենում փոփոխություններ գլխուղեղում կամ աղիներում, և այդ ամենը բերում է խնդիրների առաջացման: Ֆունկցիոնալ խնդիրների առաջացման մեջ մեծ դեր ունեն, օրինակ, սթրեսները, որոնց հիմքում կարող են լինել սեռական, հոգեկան կամ ֆիզիկական բռնությունը, ծնողական սխալ վարքագիծը, համոզմունքները, երբեմն չափից ավելի ուշադրությունը երեխայի նկատմամբ, մշակույթը և այլն: Արդյունքում կարող են ի հայտ գալ հոգեկան և աղիքային փոփոխություններ, առաջանալ տագնապային վիճակ, դեպրեսիա:


Աղիներ-ուղեղ առանցքում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով թողարկվում են ֆունկցիոնալ խնդիրները:

 


Այսօրվա իմ թեման գրգռված աղու համախտանիշն է, որն իր տարբեր տեսակներն ունի՝ չդասակարգված, խառը և այլն: Այն կարող է ընթանալ որոշակի ախտանշաններով՝ լուծ, փորկապություն, ջրազրկում:


Բոլոր դեպքերում հիվանդի մոտ առկա է ցավային ախտանշանը: Եվ կարևորն այն է, որ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների հետ հավելյալ դիտվում են նաև տագնապայնություն, անհանգստություն:

 

 


Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ այդ համակցումը լինում է գրգռված աղու համախտանիշով բուժառուների մոտ 37 տոկոսի մոտ:
Նման դեպքերում նախ պետք է հիվանդին բացատրել առկա խնդիրը, սննդային շտկումներով փորձել վիճակը կարգավորել, հետագայում գուցե կիրառվի նաև դեղորայքային թերապիա: Եթե արդյունք չի դիտվում, բուժառուին ուղղորդում ենք հոգեթերապևտի մոտ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Միասին կարող ենք». տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը. tert.am
«Միասին կարող ենք». տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը. tert.am

2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող...

2021-2023թթ․ (կրկնողաբար). «Անձի խանգարումներ․ ժամանակակից մոտեցումները» թեմայով 1 շաբաթյա դասընթաց
2021-2023թթ․ (կրկնողաբար). «Անձի խանգարումներ․ ժամանակակից մոտեցումները» թեմայով 1 շաբաթյա դասընթաց

2021-2023թթ․ (կրկնողաբար) ք. Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից...

2021-2023թթ., «Ընդհանուր ակնաբուժություն» թեմայով 7-շաբաթյա դասընթաց
2021-2023թթ., «Ընդհանուր ակնաբուժություն» թեմայով 7-շաբաթյա դասընթաց

2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...

2021-2023թթ․ (կրկնողաբար), «Դատական հոգեբուժության առարկան, խնդիրները և ԴՀՓ կազմակերպումը» թեմայով 1-շաբաթյա դասընթաց
2021-2023թթ․ (կրկնողաբար), «Դատական հոգեբուժության առարկան, խնդիրները և ԴՀՓ կազմակերպումը» թեմայով 1-շաբաթյա դասընթաց

2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի...

2021-2023թթ․ (կրկնողաբար), «Անձի տեսակներ և խանգարումներ. արդի մոտեցումները: Անձի խանգարումների հոգեդինամիկ հոգեթերապիայի առանձնահատկությունները» թեմայով 1-շաբաթյա դասընթաց
2021-2023թթ․ (կրկնողաբար), «Անձի տեսակներ և խանգարումներ. արդի մոտեցումները: Անձի խանգարումների հոգեդինամիկ հոգեթերապիայի առանձնահատկությունները» թեմայով 1-շաբաթյա դասընթաց

2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող...

2021-2023թթ., «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից» թեմայով դասընթաց2021-2023թթ., կրկնողաբար.
2021-2023թթ.,  «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի իրացումն ու ոչ խտրական մոտեցման կիրարկումը բուժաշխատողների կողմից» թեմայով դասընթաց2021-2023թթ., կրկնողաբար.

2021-2023թթ. ժամանակահատվածում կրկնողաբար Երևանում («Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գրասենյակ) տեղի կունենա «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպվող «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական...

2022թ.-ից կրկնողաբար` «Ռազմաբժշկական փորձաքննության խնդիրներն ու առանձնահատկությունները» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար` «Ռազմաբժշկական փորձաքննության խնդիրներն ու առանձնահատկությունները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան  առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա «Ռազմաբժշկական փորձաքննության խնդիրներն ու առանձնահատկությունները» թեմայով դասընթաց...

2022 թ., կրկնողաբար, «Մարսողական ուղու ֆունկցիոնալ խանգարումներ» թեմայով կատարելագործման դասընթաց
2022 թ., կրկնողաբար, «Մարսողական ուղու  ֆունկցիոնալ խանգարումներ» թեմայով կատարելագործման դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիա) ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

2022թ.-ից կրկնողաբար, «Կլինիկական սրտաբանություն» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար, «Կլինիկական սրտաբանություն» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Կլինիկական սրտաբանություն» թեմայով դասընթաց...

2022 թ., կրկնողաբար, «Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց
2022 թ., կրկնողաբար, «Աղեստամոքսային համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ/«Քանաքեռ Զեյթուն» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան...

2022թ, կրկնողաբար, «Աղեստամոքսային համակարգի և լյարդի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը» թեմայով կատարելագործման դասընթաց
2022թ, կրկնողաբար, «Աղեստամոքսային համակարգի և լյարդի հիվանդությունների ախտորոշումը և բուժումը» թեմայով կատարելագործման դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

2022թ.-ից կրկնողաբար, «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար, «Ճառագայթային ախտորոշումը ստոմատոլոգիայում» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ճառագայթային ախտորոշումը...

2022թ.-ից (կրկնողաբար), «Անհասության ռետինոպաթիա, սքրինինգի գործընթաց» թեմայով դասընթաց
2022թ.-ից (կրկնողաբար), «Անհասության ռետինոպաթիա, սքրինինգի գործընթաց» թեմայով դասընթաց

2022թ.-ից (կրկնողաբար) Երևանում (ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոն՝ Աբովյան 60/1) տեղի կունենա Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կողմից կազմակերպվող «Անհասության ռետինոպաթիա։ Սքրինինգի գործընթաց։ Ակտիվ և սպիացման...

2022թ.-ից կրկնողաբար, «Աֆեկտիվ խանգարումներ» թեմայով դասընթաց
2022թ.-ից կրկնողաբար, «Աֆեկտիվ խանգարումներ» թեմայով դասընթաց

2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոն. Աճառյան փող. 1-ին փակուղի, 21 շենք) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական...

2022թ․-ից (կրկնողաբար), «Դիմածնոտային շրջանի կոտրվածքներ» թեմայով դասընթաց
2022թ․-ից (կրկնողաբար), «Դիմածնոտային շրջանի կոտրվածքներ» թեմայով դասընթաց

2022թ․-ից (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, «Էլիտմեդ» ԲԿ, Արմենիա ՀԲԿ/ «Զում» հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Գլխի...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ