Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Հանրային առողջության ֆակուլտետը մագիստրոսական ծրագրերի ընդունելություն է հայտարարում

ԵՊԲՀ. Հանրային առողջության ֆակուլտետը մագիստրոսական ծրագրերի ընդունելություն է հայտարարում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերով`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում
  • Համաճարակաբանություն
  • Շրջակա միջավայրի հիգիենա


Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի շրջանակում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման վերաբերյալ:

Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):

Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ:

Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2022թ-ի հունիսի 20-ից մինչև օգոստոսի 25-ը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2022թ. հունիսի 20-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր երեք մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրին:

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2022թ. հունիսի 20-ից մինչև օգոստոսի 25-ը: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2022թ. հունիսի 20-ից մինչև հուլիսի 14-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Դիմում ռեկտորի անունով
  • Չորս լուսանկար ( 3х4 )
  • Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճեն): Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի վերաբերյալ:
  • Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
  • Ինքնակենսագրական
  • Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում):


Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 093 558-750:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ