Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվեց գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով
Բժշկական մայր բուհում կայացավ գաստրոէնտերոլոգիայի և էնդոսկոպիայի հայկական գիտաժողով, որին մասնակցում էին գաստրոէնտերոլոգներ, էնդոսկոպիստներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, վիրաբույժներ, ուռուցքաբաններ, ճառագայթաբաններ։
Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը հանդես գալով բժշկական համալսարանի անունից՝ փոխանցեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ողջույնը, շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ բարի աշխատանքային շաբաթ մաղթելով:
««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բազայի հիման վրա ծավալվող այս համատեղ «գաստրո-էնդո-հեպատո» գործունեությունը մեզ համար շատ ողջունելի է, և բժշկական համալսարանը բավականին մեծ ջանքեր և ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում այս ուղղությունը զարգացնելու համար: Ուղղությունը բավականին հետաքրքիր է, և ես չէ, որ ձեզ՝ մասնագետներիդ պետք է ասեմ, որ լուրջ հայտնագործություններ են արվել այս դաշտում: Շուրջ 3 նոբելյան մրցանակի արժանացած հետազոտություններ ձեր ոլորտից են, օրինակ ստամոքսի և աղիների խոցին վերաբերող: Բոլորս հիշում ենք, որ 2016 թվականին հելիկոբակտեր պիլորիի հայտնաբերողը մեզ հետ էր՝ Հայաստանում, և կիսվեց այն ճանապարհով և ուղով որով անցել է և հայտնաբերել հելիկոբակտեր պիլորին: Կցանկանամ, որ դուք կարողանաք թիրախային աշխատաժողով ունենալ և կիսվել ձեր մտքերով»,-ընդգծեց բուհի պրոռեկտորը:
Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Մանիկ Գեմիլյանը ներկաներին շնորհակալություն հայտնելով մասնակցության համար՝ ուրախությամբ նշեց, որ գաստրոէնտերոլոգիան այսօր ամենաարագ, դինամիկ զարգացող ոլորտներից է: «Էնդոսկոպիան մեր երկրում համարվում է առանձին մասնագիտություն: Սակայն, լինելով առանձին մասնագետներ, էնդոսկոպիստները և գաստրոէնտերոլոգները չեն կարող առանց իրար աշխատել: Շատ կարևոր է, որպեսզի թիմային աշխատանքը լինի մեր հիմնական շարժիչ ուժը: Այսօրվա գիտաժողովը, թերևս, այս առումով առաջինն է՝ հուսալով, որ այն հետագայում կդառնա շարունակական: Այսօր հենց այդ գաղափարի ներքո փորձել ենք ներկայացնել նոր մեթոդներ, որոնք աշխարհում առաջատար են, և արդեն հասանելի են Հայաստանում: Կներկայացնենք մեր բաժանմունքում եղած կլինիկական դեպքերի օրինակներ: Օրինակ, ինչպես կարելի է օգտագործելով միջազգային ապացուցողական ուղեցույցերը և նորագույն մեթոդները՝ որոշակի հաջողության հասնել պացիենտների ախտորոշման և վարման գործընթացում»,-նշեց Մանիկ Գեմիլյանը՝ ներկաներից ակնկալելով ակտիվ մասնակցություն:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Աղեստամոքսային էնդոսկոպիայի ծառայության ղեկավար Կարեն Մանուկյանը մասնակիցների հետ կիսվելով մասնագիտական փորձով՝ նշեց,որ բաժանմունքին մշտապես տրվել են հնարավորություններ, որոնք լիարժեք օգտագործվում են և բաժանմունքի ստեղծման 4 տարիների ընթացքում ոչ մի խոչընդոտ չի եղել: «Կփորձենք անել ավելին, միջամտությունները դարձնել ավելի ընդարձակ, պացիենտների հիվանդությունների ախտորոշման և բուժման տակտիկանների մեջ ավելի լուրջ հաջողություններ ունենալ: Այսօրվա զեկուցումը ընդհանուր առմամբ էնդոսկոպիայի բաժնի զեկուցում է, սակայն էնդոսկոպիան այսօր արդեն չի կարելի համարել մեկ մասնագիտություն, կամ մեկ ճյուղ, բազմաթիվ այլ մեթոդներ են ի հայտ եկել, որոնք տարբեր ոլորտների հետ ասոցացվում են»,-հավելեց Կարեն Մանուկյանը՝ այնուհետև հանդես եկավ «էնդոսկոպիան Հայաստանում, կապսուլային էնդոսկոպիա, 3-րդ տարածության էնդոսկոպիա, էնդոսոնոգրաֆիա» թեմայով զեկույցով:
«Քրոնիկական պանկրեատիտի ախտորոշիչ ալգորիթմ և բուժական մարտավարությունը. քննարկում կլինիկական դեպքի օրինակով» զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի դասախոս, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Ասյա Գաբրելյանը:
«Արդյո՞ք այրոցը միշտ ԳԷՌՀ դրսևորում է» թեմայով կլինիկական դեպքի օրինակով քննարկում եղավ ԵՊԲՀ Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի ամբիոնի ասիստենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Արեն Ներսիսյանի կողմից:
«Նեյրոգաստրոէնտերոլոգիա: Մանոմետրիա, իմպեդանս-pH-մետրիա» թեման ներկայացրեց «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Աղեստամոքսային էնդոսկոպիայի բաժանմունքի բժիշկ-գաստրոէնտերոլոգ, էնդոսկոպիստ Աստղիկ Խալաթյանը:
Զեկուցումներով հագեցած գիտաժողովում նեղ մասնագետները վստահ են՝ իրենց գիտելիքները կիսվելով գործընկերների հետ կնպաստեն Հայաստանում այս ոլորտների շարունակական զարգացմանը:
06.06.2022 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


