Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Կալցիում, վիտամին D: Տարբերակիչ ախտորոշման մոտեցումները հիվանդությունների ժամանակ

Կալցիում, վիտամին D:  Տարբերակիչ ախտորոշման մոտեցումները հիվանդությունների ժամանակ

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք Ձեզ` մասնակցելու հետաքրքիր ինտերակտիվ կոնֆերանսի, որը նվիրված է Ca-vitamin D փոխանակությանը, ախտորոշմանը, հիվանդությունների (միելոմային հիվանդություն, օստեոպորոզ, դաշտանադադար) մեջ ներգրավվածությանը։

 

Կոնֆերանսը լինելու է ինտերակտիվ քննարկումների ձևաչափով, ցանկալի է ունենաք նախապես պատրաստված հարցեր։


Տրամադրվելու են տեսական ՇՄԶ կրեդիտներ։


Մասնակցությունը լինելու է վճարովի հիմունքներով (7000 ՀՀ դրամ)։


Թիրախային լսարանն է` թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, գաստրոէնտերոլոգներ, էնդոկրինոլոգներ, սրտաբաններ, մանկաբարձ– գինեկոլոգներ, մանկական էնդոկրինոլոգներ, կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ,տրավմատոլոգներ, ռևմատոլոգներ։ Այլ մասնագիտությամբ բժիշկները կարող են ստանալ ոչ մասնագիտական կրեդիտներ։


Հանդիպում ենք 28․05․2022, ժամը 13։00, Հոլիդեյ Ինն Էքսպրեսս հյուրանոցի կոնֆերանս սրահում, Բյուզանդի 97/2 հասցեով:

 
ԾՐԱԳԻՐ


28․05․2022


Կանխարգելումից մինչև բուժում ՝ կարևորելով բիոէլեմենտների դերը։ մաս 2


Ca-vitamin D- դիֆդիագնոստիկ մոտեցումները


12։30 Մասնակիցների գրանցում


13։00 Բացման խոսք ․ Տաթևիկ Արայիկի Խաչատրյան–դեղագետ, ՄՌԿ մասնագետ «Բիոէլեմենտների հետազոտության և առողջության պահպանման հայկական ասոցիացիայի» նախագահ


13։10 -14։00 Կալցիում-ֆոսֆոր փոխանակությունը։ Վիտամին «Դ»-ի, պարատհորմոնի, կալցիտոնինի ազդեցությունները սկսած ներծծման փուլից մինչև թիրախային բջիջներ


Հարցեր,քննարկումներ


Հայկանուշ Յուրիի Համբարձումյան, էնդոկրինոլոգ «ՍԼԱՎՄԵԴ» ԲԿ, ETA անդամ, ESE անդամ, «Ռուսաստանի գինեկոլոգ–էնդոկրինոլոգների ասոցիացիայի» անդամ, «Բիոէլեմենտների հետազոտության և առողջության պահպանման հայկական ասոցիացիայի» համահիմնադիր


14։00-14։50 Միելոմային հիվանդություն, դիֆդիագնոստիկ կրիտերիաներ։ Ժամանակին դրված ախտորոշման կարևորությունը


Կլինիկական դեպքի ներկայացում, քննարկում


Երվանդ Կարապետի Հակոբյան – բ․գ․թ․, իրավաբանության մագիստրոս, արյունաբան–տրանսպլանտոլոգ , պրոֆեսոր Ռ․Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանության բաժանմունքում, ԱԱԻ արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության ամբիոնի վարիչ, Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ


14։50-15։20 սուրճի ընդմիջում


15։20-16։00 Ոսկրերի հանքային խտության փոփոխությունների ճշգրիտ ախտորոշումը․սկսած տեխնիկական խնդիրներից մինչև ինտերպրետացիա


16։00-16։10 FRAX համակարգով ռիսկերի հաշվարկ։ Հարցեր, քննարկումներ


Վարտա Նորայրի Բաբալյան, Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի նախագահ, Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ


16։10-16։50 Մենոպաուզալ հորմոնալ թերապիա, ցուցումները օստեոպորոզը կանխարգելման համար


Անի Գրիգորյան, մանկաբարձ-գինեկոլոգ ,Վարդանանց ԲԿ


16։50-17։00 Փակման խոսք

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ