Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Դիսլիպիդեմիա. ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառում

ՀՀ ԱՆ. «Դիսլիպիդեմիա. ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառում

Ամբողջ աշխարհում մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվում է սիրտ-անոթային հիվանդություններից:

Դրա ռիսկի գործոնների, մասնավորապես` դիսլիպիդեմիայի թեմայով այսօր կայացել է «Դիսլիպիդեմիա. ախտորոշման և վարման արդի մոտեցումները» գիտագործնական միջոցառումը:

Ողջունելով նախաձեռնությունը` առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը նշել է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ կատարվող աշխատանքներն առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են:

«Նախարարի հրամանով ստեղծված սիրտ-անոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման աշխատանքային խմբից ևս ակնկալիքները մեծ են: Թիմում ընդգրկված են համակարգի պրոֆեսիոնալները: Նրանց աշխատանքների շնորհիվ` հնարավորինս վեր կհանվեն ոլորտի խնդիրները, որոնց հետևողական լուծման արդյունքում կունենանք բուժման որակի բաձրացում և բնակչության առողջության ցուցանիշների բարելավում»,-նշել է Արմեն Նազարյանը:

Փոխնախարարը կարևորել է նաև հանրային առողջապահական իրազեկման միջացառումների անցկացումը` ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնները նվազեցնելու տեսանկյունից:

Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդական, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանը ևս անդրադարձել է դիսլիպիդեմիաների կանխարգելման, կառավարման և բուժման կարևորությանը` որպես սիրտ-անոթային հիվանդությունների և, ընդհանուր առմամբ, մահացության նվազեցման գործոն:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ