Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում կայացավ «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի անդրանիկ նիստը
ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում կայացավ «Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի անդրանիկ նիստը։
Journal Club միջոցառումն այս ձևաչափով առաջինն էր համալսարանում։
«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի ղեկավար, Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում անցկացվող առաջին միջոցառումներից մեկը նվիրված է հենց նյարդավիրաբուժական ոլորտին։
«Կենտրոնը համատեղելու է գիտությունը և կլինիկական գործունեությունը։ Եվ պատահական չէ, որ «Դենդի» ակումբը սկսում է գործունեությունն այս գեղեցիկ վայրում։ Այստեղ ուսանողները գալիս են ոգեշնչվելու նոր մտքերով ու գաղափարներով», - շեշտեց պրոռեկտորը։
Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանն անկեղծացավ, որ շատ կարոտել էր ուսանողներին։
«Տասնմեկ տարի առաջ ԱՄՆ Միչիգան նահանգում Վալտեր Դենդին ստեղծեց «Դենդի» ակումբը։ Նա, իրավամբ, համարվում է նյարդավիրաբուժության հիմնադիրը։ Հպարտ եմ, որ Հայաստանում նմանատիպ ակումբ ստեղծվել է հենց բժշկական համալսարանում, իսկ դրա անդրանիկ նիստին մասնակցելը մեծ պատիվ է ինձ համար», - նշեց Ռուբեն Ֆանարջյանը՝ ավելացնելով, որ առանց տեսական գիտելիքի հնարավոր չէ որևէ պրակտիկ գործունեություն։
«Դենդի» նյարդավիրաբուժական ակումբի փոխնախագահ, հնդիկ ապագա բժիշկ Բուրհան Իլյասն, իր հերթին, ընդգծեց, որ «Դենդի»-ն մեր երկրում առաջին նմանօրինակ ակումբն է։
«Այն ուղի կհարթի բոլոր նրանց համար, որոնք ձգտում են մասնագիտանալ նյարդավիրաբուժության ոլորտում», - հավելեց Բուրհանը։
Միջոցառման ընթացքում առաջին կուրսի կլինիկական օրդինատորներ Անուշ Զաքարյանը և Էլեն Դավթյանը հանդես եկան զեկույցներով՝ «Ողնաշարային ճողվածք» և «Պարկինսոնի հիվանդություն» թեմաներով։
31.03.2022 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ.jpg)
.jpg)
.jpg)
