Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումներ» թեմայով դասընթաց

ՀՀ ԱՆ. «Տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումներ» թեմայով դասընթաց

«Համայնքային առողջապահության արդյունքների ընդլայնում» (ECHO) ծրագրի շրջանակներում առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնն իրականացրել է հերթական` այս տարվա առաջին առցանց դասընթացը «Տուբերկուլոզի կառավարման ժամանակակից մոտեցումներ» թեմայով։ Դասընթացին մասնակցել են հակատուբերկուլոզային արտահիվանդանոցային ծառայություններ իրականացնող առողջության առաջնային պահպանման օղակի ավելի քան 50 հաստատությունների մասնագետներ, առողջապահության նախարարության և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ։

«ECHO» նախագիծը երկրի բոլոր տուբերկուլոզային ծառայությունների առցանց հաղորդակցման, խնդիրների համատեղ լուծման և դեպքերի վրա հիմնված ուսուցման հարթակ է` հիմնված նորարարական տեսակոնֆերանսի տեխնոլոգիայի վրա: Այն ուղղված է տուբերկուլոզի հայտնաբերման, կանխարգելման և բուժման ծառայությունների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև մասնագիտական ներուժի և շարունակական բժշկական կրթության համակարգի զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, ծրագիրը կբարելավի հակատուբերկուլոզային ծառայությունների որակն ու հասանելիությունը, հատկապես հեռավոր բնակավայրերում, երբ ճամփորդությունը և կանոնավոր անհատական ուսուցումը ծախսատար և ժամանակատար են: Հարթակի կարևորությունն առավել ընդգծվել է COVID-19-ի հետ կապված սահմանափակումների և այդ իրավիճակում արտահիվանդանոցային բժշկական ծառայությունների, այդ թվում` տուբերկուլոզի ախտորոշման և բուժման անխափան իրականացման մարտահրավերների ֆոնի վրա:

Առողջապահության նախարարության կողմից իրականացվող ՁԻԱՀ-ի տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «ECHO» ծրագիրը մեր երկրում ներդրվել է Նյու Մեքսիկոյի համալսարանի (ԱՄՆ) և ԱՆ-ի միջև ստորագրված համաձայնագրի հիման վրա` համալսարանի փորձագետների տեխնիկական աջակցությամբ: Ծրագրի իրագործմանն աջակցություն է ցուցաբերել նաև Ասիական զարգացման բանկը` տրամադրելով հեռաբժշկության սարքավորումներ շուրջ 40 առողջապահական հաստատությունների:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ