Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան նիստ` ՄԻԱՎIՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան նիստ` ՄԻԱՎIՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ

Կայացել է Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը։ Նիստին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ  Լենա Նանուշյանը, միջոցառումները համակարգող հանձնաժողովի  (ՄՀՀ)  անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։ Նիստը վարել է ՄՀՀ փոխնախագահ Ժենյա Մաիլյանը:

Ներածական խոսքով հանդես է եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի քարտուղար Ինեսսա Ասմագուլյանը՝ արդյունավետ աշխատանքային ընթացք մաղթելով  ներկաներին։

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող` «Հայկական կարմիր խաչի» ընկերության, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպություններից:

Ինեսսա Ասմագուլյանը ներկայացրել է ՄՀՀ աշխատանքային խմբերի (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, ՀԻԳ, COVID-19, Վերահսկողություն) վերաբերյալ հաշվետվությունը, հաստատվել է ՄՀՀ 2022-2023 թվականների ծախսերի պլանը։

Հարցերով և մեկնաբանություններով հանդես են եկել ՄՀՀ հանձնաժողովի անդամներ, հրավիրված մասնագետներ։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:

Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ