Իրադարձություններ Հայաստանում
Պատմական հուշագիր ստորագրվեց առողջապահության նախարարության և Հայկական բժշկական ասոցիացիայի միջև
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ, ինչպես բժշկական հանրությունն է որակում, պատմական իրադարձություն. Հայաստանի առողջապահության նախարարությունը և Հայկական բժշկական ասոցիացիան ստորագրեցին փոխըմբռման, համագործակցության հուշագիր:
Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց.
«Համագործակցության գաղափարն առաջարկել է ՀՀ առողջապահության նախարար տիկին Անահիտ Ավանեսյանը. Ասոցիացիայի Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստի ժամանակ:
Հայկական բժշկական ասոցիացիայի՝ մասնագիտական ասոցիացիաների ասոցիացիա դառնալու փաստը, թույլ է տալիս նախարարությանը, նախքան ընդհանուր առողջապահական ոլորտին վերաբերող ծրագրերի, որոշումների ընդունելը, քննարկել ՀԲԱ հետ և խորհրդակցություն ստանալ մասնագիտական հանրության կողմից: Եվ, քանի որ, ՀԲԱ-ն ոչ թե որևէ մեկի, որևէ նախագահի կառույց է, այլ ասոցիացիաների՝ այսինքն մասնագիտական կազմակերպությունների կառույց է, այն չի կարող սուբյեկտիվ կարծիքներ ներկայացնել և քննարկելով ցանկացած հարցը մասնագիտական ասոցիացիաների հետ, կարող է ներկայացնել առողջապահական հանրույթի հավաքական կարծիքը: Այլ կերպ ասած` նախարարությունը կկարողանա աշխատել ոչ անձերի, այլ համակարգի հետ»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում կարևորեց հուշագրի կնքումը` հավելելով, որ լիահույս է` այս մեկնարկին կհաջորդեն աշխատանքային ակտիվ գործընթացներ:
«Պետք է ընդգծել, որ նկատելի է Հայկական բժշկական ասոցիացիայի ակտիվ ներգրավվածությունն ու բավականին մեծ ազդեցությունը այսօր մեր երկրի առջև կանգնած համավարակային հրատապ հարցի լուծման հարցում: Ոլորտի երևելի մասագետների ձայնը պետք է լսելի դառնա, նրանց ձայնը պետք է չխլեցվի հակագիտական, տրամաբանությունից դուրս և հասարակությանը դեմ հնչող աղմուկի ֆոնին:
Վստահ եմ, այն աշխատանքները, որ նախագծել ենք այս հուշագրի շրջանակում, կկարողանանք իրագործել: Նախարարությունը լիահույս է, որ կկարողանա հենվել Հայկական բժշկական ասոցիացիայի վրա` ստանալով կարծիք և խորհրդակցություն, որն էլ հիմք կլինի նախարարության հետագա ռազմավարության կազմման համար»:
Հայաստանի ավանդական և այլընտրանքային բժշկության մասնագետների ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Նորայր Ավագյանը, անդրադառնալով հուշագրի կնքմանն` ասաց, որ ակնկալում է ակտիվ և սերտ համագործակցություն առողջապահության նախարարության հետ: Նախկինում նախարարությունը չի համագործակցել առանձին ասոցիացիաների հետ, սակայն ներկայում, համագործակցելով ասոցիացիաների ասոցիացիայի հետ, կլսի բժիշկական հանրության ձայնը, ուղղակի և ընդլայնված համագործակցություն կլինի:
06.11.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



