Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մեկնարկել է Ուռուցքաբանության թեմայով Երևանյան կոնգրեսը

ՀՀ ԱՆ. Մեկնարկել է Ուռուցքաբանության թեմայով Երևանյան կոնգրեսը

Տեղի է ունեցել  ԱՊՀ երկրների ուռուցքաբանական ուղղվածության բժշկական կազմակերպությունների ադմինիստրատորների Երևանյան երկօրյա կոնգրեսի առաջին նիստը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Կամկին  Գենադևիչը, ուռուցքաբանական կենտրոնների ղեկավարներ, բժիշկ-ուռուցքաբաններ, ոլորտի անվանի մասնագետներ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։

Ընդգծելով ուռուցքաբանական ծառայությունը` որպես  Հայաստանի առողջապահական համակարգի կարևորագույն ոլորտներից,  Արտակ Ջումայանը ներկայացրել է ուռուցքաբանության ոլորտի ուղղությամբ ՀՀ պետական քաղաքականությունը և ընթացիկ ծրագրերը, հատկանշել ուռուցքաբանության ոլորտին հատկացվող գումարների ամենամյա ավելացումը:

«Առողջապահական համապարփակ ապահովագրության ներդրումը թույլ կտա մեծապես ավելացնելու պետական հոգածությունն այս ոլորտում: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և նմանատիպ միջոցառումները ողջունելի են»,-նշել է Ջումայանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ