Իրադարձություններ Հայաստանում
Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողով
Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողով
ակնաբուժություն, ընդհանուր մանկաբուժություն, նեոնատոլոգիա, մանկական ներզատաբանություն եւ սրտաբանություն
24 սեպտեմբերի, 2021, Երեւան, ՀՀ – Այսօր՝ սեպտեմբերի 24-ին մեկնարկեց «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, ընդհանուր մանկաբուժությանը, նեոնատոլոգիային, մանկական ներզատաբանությանը եւ մանկական սրտաբանությանը: Այն կազմված է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:
Հաշվի առնելով համավարակի պայմանները՝ միջազգային համաժողովը կազմակերպվել է հիբրիդ ձեւաչափով՝ սահմանափակ թվով մասնակիցներ դահլիճում էին, մինչդեռ մյուսները համաժողովին մասնակցում էին առցանց: Բացմանը ելույթ ունեցան Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը (առցանց), ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ ակնաբույժների ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Մալայանը (առցանց), Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին (առցանց):
«Շատ ուրախալի է տեսնել, թե ինչպես են զարգանում այս ամենամյա համաժողովները, որոնց սկիզբը դրվել է 1992 թվականից, երբ ԱՄՆ-ից ինձ հետ Հայաստան էին այցելում ճանաչված ակնաբույժներ եւ Հայաստանի գործընկերներին ներկայացնում իրենց փորձն ու հմտությունները: Անհամբեր սպասում եմ բոլորիդ տեսնել հաջորդ տարիներին, երբ ինքս կկարողանամ Հայաստանում լինել», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
«Անգնահատելի է բժիշկ Ռոջեր Օհանեսյանի դերը Հայաստանում ակնաբուժության ճյուղի զարգացման հարցում: Բարձրորակ վերապատրաստում անցած հայ վիրաբույժների եւ ԱՄՆ բժիշկների շարունակական համագործակցության շնորհիվ բժշկական այս կառույցի աշխատանքը միտված է կուրության կանխարգելման նպատակով բուժման եւ ծառայությունների մատուցման գերազանցության ապահովմանը: Առողջապահության նախարարությունը խիստ կարեւորում է ասոցիացիաների կողմից կազմակերպված նմանատիպ միջոցառումների նախաձեռնումը եւ անցկացումը», - ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
«Արդեն 11 տարի է անցել, ինչ բժիշկ Ռոջեր Օհանեսյանը առաջին անգամ ինձ պատմեց Հայկական ակնաբուժության նախագծի մասին: Այդ ժամանակից ի վեր մեր հարաբերությունները միայն խորացել եւ ընդլայնվել են: Մենք մշտական կապ ունենք Հայաստանի եւ նրա զավաների հետ: Իսկապես ոգեւորված եմ մեր համատեղ ապագայով եւ անհամբեր սպասում եմ հաջորդ տարի Հայաստան իմ վերադարձին», - ասաց Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին:
«Մեր այս հիբրիդային համաժողովը մեկ քայլ առաջընթաց է անցյալ տարվա համեմատ, երբ մեր հանդիպումներն ամբողջությամբ առցանց էին, թեեւ այս տարի եւս համաճարակային իրավիճակից ելնելով, մենք ատիպված են եղել սահմանափակել ներկաների թիվը՝ միեւնույն ժամանակ հնարավորություն ենք ստեղծել բոլոր ցանկացողներին առցանց հետեւելու այս համաժողովին», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Միջազգային համաժողովի ընդգրկուն ծրագիրը նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, մանկական սրտաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:
Ակնաբույժների համար նախատեսված եռօրյա համաժողովին (սեպտեմբերի 24-26) կներկայացվեն զեկույցներ՝ նվիրված գլաուկոմային, ռեֆրակտիվ վիրաբուժությանը, նեյրո-ակնաբուժությանը եւ օկուլոպլաստիկային, ցանցաթաղանթի հիվանդություններին, մանկական ակնաբուժությանը եւ եղջերաթաղանթի հիվանդություններին, տեղի կունենան մասնագիտական քննարկումներ: Համաժողովի օրերին Հայկական ակնաբուժության նախագծի մի խումբ բժիշկ կամավորներ մասնագիտական առաքելությամբ կայցելեն Հայաստան՝ վարպետաց դասեր անցկացնելու եւ գործընկերների հետ բարդ դեպքեր քննարկելու նպատակով:
Մանկաբուժական համաժողովը կանցկացվի Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի 7-րդ Ազգային մանկաբուժական կոնֆերանսի եւ ՀԱՆ-ԼԱՄՀ 19-րդ միջազգային համաժողովի շրջանակներում՝ հոկտեմբերի 28-30-ը: Կոնֆերանսի առաջին օրը ամբողջությամբ նվիրվելու է ՔՈՎԻԴ-19 վարակին եւ դրա հետեւանքներին, ներկայացվող զեկույցների շարքում առանձնահատուկ ուշադրության կարժանանան համավարակի պայմաններում մանկական առողջության արդիական հարցերը, նորածնային հասակի խնամքը, երեխաների հոգեկան առողջությունը եւ պալիատիվ խնամքը:
Նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների եւ մանկական սրտաբանների համար հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կանցկացվեն աշխատաժողովներ, որոնց շրջանակներում հայ մասնագետները կունկնդրեն արտասահմանցի գործընկերների ելույթներ, կներկայացնեն սեփական փորձը եւ առցանց քննարկումներ կանցկացնեն մանկական հիվանդությունների հայտնաբերման եւ բուժման արդի մոտեցումների շուրջը:
ՀԱՆ-ԼԱՄՀ 19-րդ միջազգային համաժողովին ներկայացված բոլոր նյութերը մասնագիտական շրջանակի համար հասանելի կլինեն անվճար՝ ՀԱՆ-ի եւ ԼԱՄՀ-ի ստեղծած Մանկաբուժական առցանց կրթական հարթակում (OPEN): Այն կծառայի որպես ինքնակրթության եզակի հնարավորություն աշխարհի տարբեր անկյուններից հարթակին միացած բժիշկների եւ առողջապահության ոլորտի այլ մասնագետների համար:
25.09.2021 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY7yp1C7' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


