Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել

ՀՀ ԱՆ. Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց է մշակվել

Ալցհայմերի հիվանդության իրազեկման միամսյակի շրջանակներում առողջապահության նախարարության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ «Ալցհայմերի խնամք Հայաստան» և «ԴատաՓոյնթ Հայաստան» կազմակերպությունները մշակել են Ալցհայմերի հիվանդություն ունեցողի խնամատարի ուղեցույց:

Այն օգտակար և դյուրին տեղեկատվական գործիք է` նախատեսված Հայաստանում Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց հարազատների համար` հիվանդի խնամքը ճիշտ կազմակերպելու նպատակով:

Ուղեցույցում ներկայացված են `

  • Ալցհայմերի հիվանդության ախտանշանները և փուլերը
  • կանխարգելիչ միջոցները
  • վաղ հայտնաբերման 10 մոտեցումները
  • հիվանդության ընթացքը դանդաղեցնելու հնարավորությունները
  • տարածված միֆերը
  • հիվանդների հետ հաղորդակցման հմտությունները
  • աջակցության աղբյուրները Հայաստանում


Միաժամանակ, իրազեկման միջոցառումների շրջանակում տպագրվել են տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև մասնագիտական գրքույկ՝ նախատեսված բժիշկների, բուժաշխատողների և խնամատարների համար։ 10 հազար օրինակով ուսուցողական նյութերը կտարածվեն հանրապետության մարզերի բոլոր բուժհաստատություններում, ինչպես նաև տարեցների խնամքի հաստատություններում ու մասնագիտացված կլինիկաներում։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 29-ին ժամը 17։00-ին կիրականացվի վեբինար, որի շրջանակում բժիշկներին ու բուժաշխատողներին կներկայացվեն ուղեցույցի արդյունավետ կիրառման եղանակները։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ