Իրադարձություններ Հայաստանում
Առողջապահության նախարարը ՀԲԱ հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Սեպտեմբերի 9-ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի (ՀԲԱ) Խորհրդի և Գործադիր վարչության համատեղ նիստը, որին հրավիրված էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը, Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը և «Հավերժ» ՀԿ նախագահ Կարինե Մուրադյանը։
ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նիստի ընթացքում քննարկվել է Առողջապահության նախարարության և Հայկական բժշկական ասոցիացիայի համագործակցության հնարավոր ուղղությունները։
«Հայաստանի հանրապետությունում Հայկական բժշկական ասոցիացիան միակ կառույցն է, որը ներկայացնում է մասնագիտական ասոցիացիաների հավաքական կամքը և միայն Հայկական բժշկական ասոցիացիան է, որ լեգիտիմ իրավունք ունի խոսել բժշկական հանրության կողմից: Հաստատվել է կառավարության ծրագիրը, որի առողջապահության մասը պետք է իրականացնի ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Իսկ առողջապահության ոլորտում ցանկացած ծրագիր իրականացնելիս կարևոր է հնարավորին լայն մասնագիտական շրջանակի ներգրավվածությունը, որպեսզի այն լինի արդյունավետ»։
Ա. Սողոյանը շեշտեց, որ շատ hաճախ մարդիկ ինքնուրույն որոշումներ են կայացնում՝ առանց խորհրդակցելու նրանց հետ, ում միջոցով պետք է իրականացնեն այս կամ այն ծրագիրը, ինչը սխալ է։
«Ցանկացած առողջապահական ծրագիր իրականացնողը, ի վերջո, բժիշկներն են լինելու, ուստի նրանք պետք է ներգրավված լինեն ծրագրի հետագա պլանավորման ու իրականցման գործում և աստիճանաբար ընդլայնեն համագործակցության շրջանակը՝ ասոցիացիա-պետություն։ Այսօր այդ համագործակցության հիմքն ենք դնում և շնորհակալ ենք ԱՆ նախարարին, որ ընդունեց մեր հրավերը` ո՛չ միայն ներկա գտնվելու նիստին, այլ նաև համագործակցելու»։
Հ
Հ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց.
«Սա իմ առաջին հանդիպումն էր ասոցիացիաների միության հետ։ Կարծում եմ, կարևոր էին նախանշված խնդիրները, և մենք եկանք այն եզրահանգման, որ հետագա գործունեությունը պետք առավել կառուցողական լինի։ Առողջապահության նախարարությունը` որպես լիազոր մարմին, իր քաղաքականությունը ձևավորելիս պետք է հաշվի առնի մասնագիտական կարծիքները, և այդ առումով ասոցիացիաների ներգրավվածությունը, կարծում եմ, ամենաճիշտ ընտրված ձևաչափն է, որն ընդունելի է, և մենք ողջունում ենք նման նախաձեռնությունները»։
10.09.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




