Իրադարձություններ Հայաստանում
«Rhea» դեղագործական ընկերությունը նշում է գործունեության 5-ամյակը
2016 թ. Հայաստանում հիմնադրված «Rhea» դեղագործական ընկերությունը նշում է գործունեության 5-ամյակը։
Միջոցառման ընթացքում տեսազանգի միջոցով շնորհավորական ուղերձներով հանդես եկան ընկերության հիմնադիրները՝ Սինգապուրից ու Ինդոնեզիայից։
Ընկերության տնօրեն Հայկ Բաբիկյանը հպարտությամբ է պատմում հինգ տարիների ընթացքում գրանցած հաջողությունների ու ձեռքբերումների մասին։ Իր իսկ խոսքով՝ «Rhea» դեղագործական ընկերությունը գիտահետազոտական գործունեություն է ծավալում՝ ստեղծելով նոր մոլեկուլներ։

«Սա յուրահատուկ ծրագիր է, որը պահանջում է երկարատև նախագծեր՝ լավագույն մասնագետների ներգրավվածությամբ»։
Հ. Բաբիկյանը թվարկում է ընկերության կողմից ստեղծված հիմնական չորս արտադրանքը, որոնք, նրա փոխանցմամբ, արդեն ճանաչելի են միջազգային շուկայում։ Խոսքը բնական եթերայուղերից ստացած քսուքների մասին է և ո՛չ միայն։
«Քսուքներից զատ, արտադրվում են նաև ներքին ընդունման դեղեր՝ սննդային հավելումներ, որոնք բարձրացնում են մարդու օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, կանխում հակաբորբոքային գործընթացները, պաշտպանում վիրուսներից, վերացնում հոդացավն ու մկանացավը, նաև պաշտպանում մաշկը միջատների խայթոցներից»։
Խոսելով ընկերության ձեռքբերումների մասին՝ Հ. Բաբիկյանն ընդգծեց, որ առայսօր մոտավորապես 600,000 տուփ դեղ է արտահանվել Հայաստանից, ինչը լավ ցուցանիշ է։
«Մեր ընկերության նորությունների մասին փորձում ենք տեղեկացնել առցանց հարթակներում, սակայն շուտով կայցելենք նաև բժիշկներին, կկազմակերպենք սեմինարներ։ Համոզված եմ, որ ցանկացած բժիշկ, անկախ նեղ մասնագիտացումից, հետաքրքրված կլինի մեր արտադրությամբ»։
Մարքեթինգի բաժնի ղեկավար Միքայել Յոլչյանը, խոսելով ընկերության առանձնահատկություններից, շեշտում է։
«Ընկերությունն արդեն հասցրել է Հայաստանը ճանաչելի դարձնել արտասահմանյան տարբեր շուկաներում` Թայլանդ, Ինդոնեզիա, Հնդկաստան, Շրիլանկա, որտեղ երբեմն դյուրին չէ ներթափանցելը։ Մենք անում ենք հնարավորինը, և այս գործընթացը շարունակելի է»։
Մ. Յոլչյանի խոսքով՝ հայաստանյան նախագծերի վրա աշխատում է մոտավորապես 15 հայ-գիտնական, դեղագետ, բիոտեխնոլոգ։
«Հարկ եմ համարում նշել նաև, որ մեր ընկերության լաբորատորիան ներդրումային առումով եզակի է. չունի իր սեփական գործարանը, թեև ունի բոլոր հնարավորությունները։ Ընկերությունը փոխշահավետ համագործակցում է նաև տեղի արտադրող ընկերությունների հետ։ Հայաստանյան լաբորատորիան ունի եզակի և բավականին թանկարժեք սարքեր։ Մարքեթինգային կանխատեսումների համաձայն, չի բացառվում, որ 3-4 տարի անց «Rhea» -ն ընդգրկվի ոլորտի խոշորագույնների ցանկում»։

09.09.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ




