Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ովքեր կարող են օգտվել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից անվճար. iravaban.net

Ովքեր կարող են օգտվել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից անվճար. iravaban.net

Առողջապահության նախարարությունից Իրավաբան.net-ը տեղեկանում է, թե ովքեր կարող են օգտվել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական ծառայություններից անվճար

1. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝

  1. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները,
  2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք,
  3. ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք,
  4. բռնադատվածները,
  5. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները,
  6. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք,
  7. ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ,
  8. մինչև 18 տարեկան երեխաներ,
  9. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  10. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
  11. ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ,
  12. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ,
  13. երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
  14. ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ,
  15. զինծառայողներ և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներ,
  16. սոցիալական փաթեթի շահառուներ:


2. Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվելու իրավունք ունեցող խմբերում ընդգրկված անձինք պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝

  1. գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը),
  2. կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
  3. շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ,
  4. էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ,
  5. սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա,
  6. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ,
  7. կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա. 8) սրտի կաթետերային աբլացիա,
  8. խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում,
  9. սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը),
  10. արթրոսկոպիկ վիրահատություններ,
  11. բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները,
  12. շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով,
  13. քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
  14. սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա,
  15. աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):


3. ՀՀ կառավարության 2014 թվականի թիվ 375-Ն որոշման N 2-րդ հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող որոշ բժշկական ծառայություններ հասանելի են նաև սոցիալական փաթեթի շահառուներին:

Սկզբնաղբյուր. iravaban.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ