Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

ԵՊԲՀ. Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Լանցետ» ծրագրի միջազգային համագործակցության շրջանակում հունիսի 30-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հյուրընկալեց Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի միկրովիրաբուժական թիմին, որը հաջորդ 4 օրվա ընթացքում կանցկացնի միկրովիրաբուժության, ռեկոնստրուկտիվ և դիմածնոտային վիրաբուժության ինտենսիվ դասընթացներ։


«Լանցետ»-ի մենթոր, ապագա անոթային վիրաբույժ, 1-ին կուրսի կլինիկական օրդինատոր Տիգրան Սևյանն իր խոսքում շեշտեց, որ «Լանցետ»-ն իրենից ներկայացնում է բրենդ, որի նպատակն է երիտասարդ տարիքից մարդկանց մոտ վստահություն ձևավորել դեպի այդ բրենդը և հասցնել նրանց վիրաբուժության մեջ այն կետին, որն իրենց անհրաժեշտ է:
 
«Փաստացի մենք ստեղծել ենք այդ բրենդը. այս պահին այն զարգացման փուլում է: Նպատակ ունենք ձևավորել ապագա վիրաբույժների էլիտա, որը հետագայում կփոխանցի իր գիտելիքները հաջորդ սերունդներին: Այսինքն՝ ձևավորվելու է սերնդափոխության մշակույթ, որտեղ մարդիկ սովորելու են աշխատել թիմով: Այսօր մեզ միացել են մեր ռուս գործընկերները: Բացի դրանից, մենք կապ ենք հաստատել մեր հնդիկ, հորդանանցի և այլ օտարերկրացի ուսանողների հետ: Սեպտեմբերից իրենց հետ ևս կսկսենք աշխատել «Լանցետի» շրջանակում», - հայտնեց Տիգրան Սևյանը:
 
Հայաստանում, նրա խոսքով, ծրագրի նպատակն է ապահովել սերնդափոխություն և վիրաբույժների դաստիարակություն, իսկ աշխարհի համար՝ դառնալ վերապատրաստման կենտրոն:

 

Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Ապահովելով զարգացում՝ «Լանցետ»-ը դուրս է գալիս միջազգային ասպարեզ

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ