Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Մայիսի 21-23-ն անցկացված գիտաժողովի շրջանակում ներկայացվեց մոտավորապես 70 գիտական հաղորդում, որոնցում ընդգրկված էին վիրաբուժական բոլոր այն ոլորտները, որոնք պատերազմի բժշկության մաս են կազմել:


Ինչպես Մեդ-Պրակտիկի թղթակցին տեղեկացրեց գիտաժողովի նախագահ Արամայիս Գալումյանը,  գիտաժողովն անդրադարձել է պատերազմի ժամանակ բուժծառայության կազմակերպչական հարցերին, որովայնային, կրծքային, անոթային վիրաբուժությանը, ակնաբուժությանը, պլաստիկ վերականգնողական վիրաբուժությանը, բազմավնասվածքներին, վնասվածքաբանությանը և օրթոպեդիային,  այրվածքներին և ռադիոլոգիային:


«Գիտաժողովին մասնակցում  էին նաև միջազգային փորձագետներ ԱՄՆ-ից , Եվրոպայից, Ռուսաստանից՝ առցանց տարբերակով։ Նրանց մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք իրենց ավանդն են ունեցել պատերազմում վիրավորների բժշկման գործում: Մեր հայրենակիցներից զատ՝ զեկույցներով հանդես եկան նաև օտարազգի մեր գործընկերները, միջազգային կարմիր խաչի բժիշկները», - ասաց գիտաժողովի նախագահը:

 

Արամայիս Գալումյան


Արամայիս Գալումյանը գոհ է մասնագետների կողմից գիտաժողովի նկատմամբ ցուցաբերած ակտիվությունից։


«Ծանր ժամանակներ ենք ապրում։ Մարդիկ հուսահատված են, և չգիտեն՝ ինչ անեն, ոնց անեն, որ լավ լինի։ Միանգամայն հասկանալի է, որ խտացված աշխատանքային ռեժիմով աշխատող բժիշկների համար գիտաժողովին պատրաստվելը  դյուրին չէ, բայց, այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կազմակերպել հագեցած գիտաժողով և առկա առանցքային հարցերի շուրջ միջազգային չափորոշիչներին համապատասխան  եզրահանգումներ անել և ձևավորել համաձայնություն՝ կոնսենսուս: Կարևորագույն եզրահանգումները տեղ են գտել գիտաժողովի հռչակագրում, որը ստորագրվեց և կնքվեց համապատասխան բժշկական ասոցիացիաների ղեկավարների կողմից՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ և ուղեցույց։

 

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը
 

Ա․Գալումյանը հույս հայտնեց, որ պետական պատկան մարմինների և բարձրակարգ մասնագետների համատեղ աշխատանքը հռչակագրի դրույթների շուրջ  առաջիկայում կտա իր պտուղները․կներդրվեն նոր մոտեցումներ:


«Այսօր Արցախում և Հայաստանում ապրող ցանկացած քաղաքացի հստակ պատկերացնում է, որ մենք պետք է մեզ պաշտպանենք ամեն գնով, իսկ դրա համար պետք է գործողություններ կատարել։ Ուստի այն բժշկական ոլորտները, որոնք քիչ թե շատ կապված են ռազմական ոլորտի հետ, պետք է աշխատանք տանեն այդ ուղղությամբ։ Եվ սա միայն ռազմական բժշկության կամ ինչ-որ մի խումբ բժիշկների խնդիրը չէ։ Այն ենթադրում է բոլոր բժիշկների ներգրավվածություն։ Հռչակագրի մաս է կազմում նաև բժիշկների վարժանքների կազմակերպումը տարին 1 անգամ ՝ համապատասխան միջավայրում (վրաններ, շրջանային բուժմիավորումներ հոսպիտալներ  և այլն)՝ մասնագետներին պատրաստելու նպատակով»։   

 

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը
 

Գալումյանն ասաց նաև, որ գիտաժողովի ընթացքում ինչ-ինչ պատճառներով պասիվ մասնակցություն ունեցող ասոցիացիաներին և  գործընկերներին հորդորել են նեղ մասնագիտական գիտաժողովներ կազմակերպել առաջիկայում, ինչը կհանդիսանա այս գիտաժողովի տրամաբանական շարունակությունը Հայկական բժշկական ալյանսի շրջանակներում և  հնարավորություն կտա իրականացնել քննարկումներ նաև այս մասնագիտությունների շրջանակներում և ձևավորել ավելի լայն ընդհանուր բժշկական կոնցեպտ։


Գիտաժողովի <<բուծառայության կազմակերպումը պատերազմական գործողությունների ընթացքում>> սեկցիայի նախագահող, վիրաբույժ Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովի ամփոփման ընթացքում ներկայացվեցին կազմակերպչական և նեղ մասնագիտական առանցքային հարցերի շուրջ ձեռք բերված կոնսենսունսները, այս մասնագիտական կոնսենսուսները տեղ գտան  ընդհանուր հռչակագրում։

 

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

«Այսօր ներկայացված հռչակագիրը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաև ՀՀ ՊՆ ռազմաբժշկության ծառայության ներկայացուցիչների՝ որպես խորհրդատվական փաստաթուղթ, որը հնարավոր է ներառվի հետագա բուժօգնության քաղաքականության և ռազմավարության մշակման հարցերի մեջ»։

 

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Կ․ Գրիգորյանը փաստեց, որ հռչակագրի տակ ստորագրել են ոլորտի առաջատար մասնագետները, որոնք իրենց ակտիվ մասնակցությունն են բերել գիտաժողովի թե՛ կազմակերպչական, և թե՛ իրականացման ողջ ընթացքում։


«Յուրաքանչյուր օր զեկույցների արդյունքում ձևավորվում էին կլոր սեղան քննարկումներ՝ առանցքային հարցերի շուրջ, որից հետո տեղի էր ունենում ամփոփում, և այդ ամենը ներկայացվում էր էքսպերտ մասնագետների հաստատմանը, ինչի արդյունքում ձևավորվեց ընդհանուր հռչակագիրը։ Օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին՝ գիտաժողովի անհրաժեշտությունը հասկանալու, ճիշտ գնահատելու համար։ Հուսով եմ, որ այն կծառայի իր նպատակին, և մենք՝ մասնագետներս, հետևողական ենք լինելու այս հարցում։ 

 

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

Երևանում աշխատանքն ամփոփեց «Բժշկական փորձի ամփոփումը 2020․Արցախյան պատերազմում» եռօրյա գիտաժողովը

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ