Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը. erebunimed.com

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը. erebunimed.com

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը: Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի իր բժշկական թիմի հետ նա այսօր այցելել է «Էրեբունիե ԲԿ՝ ծանոթանալու բժշկական կենտրոնի հնարավորություններին և քննարկելու հետագա համագործակցության հեռանկարները: «Էրեբունիե ԲԿ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Միքայել Մանուկյանը ռուսաստանցի գործընկերներին նախ ներկայացրել է բժշկական կենտրոնի հնարավորությունները, կատարվող բազմապրոֆիլ վիրահատությունների մեծ ծավալը, վերջին տարիներին ներդրված վիրահատական նոր մեթոդները: Նյարդավիրաբուժության ոլորտում հատկապես կարևորվել է վերջին տարիներին հանրապետությունում և մասնավորապես «Էրեբունիե ԲԿ-ում ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը, ինչպես նաև գլխուղեղի և ողնաշարի բացառիկ վիրահատական միջամտությունները:

 

«Էրեբունիե ԲԿ ղեկավարությունը խիստ կարևորում է ոչ բաց եղանակով կատարվող վիրահատությունները, ուստի նման վիրահատություններ մեծ ծավալով և հաջողությամբ իրականացվում են վիրաբուժական թիմերի կողմից: Հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորվել են նաև օրթոպեդիկ-վնասվածքաբանական վիրահատությունները, որոնք շատ մեծ ծավալով կատարվել են 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ օգնելու վիրավոր զինվորներին:

 

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

 

Ռուսաստանցի բժշկները շրջել են նաև վիրահատական բլոկում, այցելել վիրասրահներ, ծանոթացել բժշկական կենտրոնի տեխնիկական հնարավորություններին: Ակադեմիկոս Կռիլովը գոհունակությամբ նշել է, որ նման լուրջ մասնագիտական և տեխնիկական հնարավորթւյունները համատեղ աշխատանքի մեծ հեռանկար են ստեղծում: Քննարկվել են երկուստեք փորձի փոխանակման նոր ուղիները: Ռուս նյարդավիրաբույժը հայ գործընկերներին աշխատանքային այցով հրավիրել է Ռուսաստան՝ մասնակցելու աշնանը Սանկտ Պետերբուրգում նախանշված գիտաժողովին:

 

Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը Հայաստանում է ՌԴ գլխավոր նյարդավիրաբույժ, ակադեմիկոս Վլադիմիր Կռիլովը

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ