Իրադարձություններ Հայաստանում
«Միասին կարող ենք». տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը. tert.am

2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Համագումարը համանախագահելու են Վիգեն Խաչատուրյանը, Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը։
Համագումարի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Օրերս կայացած կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստում քննարկվել և հաստատվել է առաջիկա գործողությունների պլանը, ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտային պատասխանատուների շրջանակը։
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն ընթանալու է «Միասին կարող ենք» կարգախոսի ներքո։ «Հաշվի առնելով ներկա իրողությունները, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները, այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- կազմակերպչական կոմիտեի նիստում նշել է համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը։
Համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։ Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։
Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատուրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։
Կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստի ավարտին որպես 6-րդ միջազգային բժշկական համագումարի մեկնարկի խորհրդանիշ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարտեզում եղևնի տնկվեց։
Համագումարի շրջանակներում նախատեսված հետագա գործողությունների, միջոցառումների, համագումարին մասնակցության մեխանիզմների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի առաջիկայում գործարկվելիք համագումարի պաշտոնական կայքում։


Կարդացեք նաև

2021-2023թթ․ (կրկնողաբար) ք. Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից...



2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...



2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի...



2021-2023թթ․ (կրկնողաբար) Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Հոգեբուժության ամբիոնի կողմից կազմակերպվող...



2021-2023թթ. ժամանակահատվածում կրկնողաբար Երևանում («Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գրասենյակ) տեղի կունենա «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպվող «Կանանց տարբեր խմբերի վերարտադրողական...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա «Ռազմաբժշկական փորձաքննության խնդիրներն ու առանձնահատկությունները» թեմայով դասընթաց...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիա) ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ Սրտաբանության ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Կլինիկական սրտաբանություն» թեմայով դասընթաց...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ/«Քանաքեռ Զեյթուն» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող «Ճառագայթային ախտորոշումը...



2022թ.-ից (կրկնողաբար) Երևանում (ԵՊԲՀ Մանկական ակնաբանության ամբիոն՝ Աբովյան 60/1) տեղի կունենա Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կողմից կազմակերպվող «Անհասության ռետինոպաթիա։ Սքրինինգի գործընթաց։ Ակտիվ և սպիացման...



2022թ.-ից կրկնողաբար Երևանում (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոն. Աճառյան փող. 1-ին փակուղի, 21 շենք) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական...



2022թ․-ից (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ ԱԱԻ, «Էլիտմեդ» ԲԿ, Արմենիա ՀԲԿ/ «Զում» հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Գլխի...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ընկերության մասին
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն