Իրադարձություններ Հայաստանում
Բացվել է Մարտակերտի շրջանային բուժմիավորման անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը
Ապրիլի 22-ին Մարտակերտի «Ռ.Հ.Բազիյանի անվան շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը:
Բացման արարողությանը մասնակցում էին ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի գործունեության կառավարման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը և այլ հրավիրվածներ:
Բաժանմունքը կարևորագույն ծառայություններից է և այն վերակառուցվել, կահավորվել ու համալրվել է բարձրակարգ բժշկական սարքավորումներով` Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցներով:Ողջունելով ներկաներին` շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իրենց հետ էր ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նաև հետպատերազմյան դժվար տարիներին, երբ շրջանի բուժծառայությունը կանգնած էր լուրջ խնդիրների առջև:
Բացման խոսքում գործադիր տնօրենը իր երախտագիտությունն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և ՌԴ խաղաղապահ ուժերին՝ շրջանային հիվանդանոցի վերականգնման աշխատանքներին ցուցաբերած բազմակողմանի աջակցության համար:
Գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացման կապակցությամբ շնորհավորելով բոլորին՝ ընդգծել է, որ խաղապահ ուժերի առաքելությունն Արցախում ներառում է մի շարք ոլորտներ, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան վերադառնալ իրենց բնականոն առօրյային: Այդ ուղղություններից մեկն էլ առողջապահության համակարգի, հիվանդանոցների վերականգնման համար ցուցաբերած օգնությունն է:
Ելույթով հանդես եկավ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնը, որը իր խոսքում նշել է, որ ԿԽՄԿ-ի համար առողջապահական ոլորտին օժանդակությունը իր մարդասիրական առաքելության կարևոր մաս է զինված հակամարտություններից տուժած համատեքստերում: ԿԽՄԿ աջակցությունը առողջապահական ոլորտին ավելի լայն ծրագրերի մի մաս է, որի նպատակն է լուծել հակամարտությունից տուժած բնակչության կարևորագույն կարիքները: ԿԽՄԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում արդեն շուրջ 30 տարի շարունակ աշխատանքներ է իրականացնում այդ հարցերի շուրջ և կշարունակի դա անել իր հնարավորությունների սահմաններում և ըստ անհրաժեշտության:
ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանն իր շնորհակալությունն է հայտնել ԿԽՄԿ-ին ու ՌԴ խաղաղապահ ուժերին՝ համատեղ աշխատանքի արդյունքում ավարտին հասցված ևս մեկ բարեգործական ծրագրի համար և նշել, որ Արցախում ծրագիրը մեկնարկվել էր Հադրութի շրջանից, որի բացումը եղել է 2020 թվականի հունիսին, իսկ երրորդը նախատեսվում է Մարտունիում և նախապատրաստական աշխատանքներն արդեն կատարված են:
Կարմիր ժապավենի հատման պատվավոր առաքելությունը տրվել է Բերտրան Լամոնին և գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինին, որից հետո ներկաները շրջելով բաժանմունքում ու ծանոթացել են բժշկական նոր սարքավորումներին ու հնարավորություններին:
23.04.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ