Իրադարձություններ Հայաստանում
Գիտաբժշկական գրադարանում նշվեց Գիրք նվիրելու օրը

Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) նախաձեռնությամբ, փետրվարի 19-ին Գիտաբժշկական գրադարանում կայացավ Գիրք նվիրելու օրվան նվիրված հանդիպում, որին ներկա էին ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ, ինչպես նաև ԱԱԻ ամբիոնի վարիչներ: Հանդիպման շրջանակում մասնակիցները խոսել են ԱԱԻ առաջիկա զարգացման հեռանկարների մասին։
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորել է սերունդների միջև փորձի փոխանակման դերը։
«Կարծում եմ, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Առողջապահության ազգային ինստիտուտը՝ որպես գիտա-ուսումնական ինստիտուտ, քայլառքայլ զարգանա՝ ո՛չ միայն Հայաստանի, այլ նաև փորձենք այն զարգացնել տարածաշրջանի մակարդակով, և մենք պետք է հնարավորին ամրապնդենք կապերը այլ հաստատությունների ու ուսումնա-գիտական կենտրոնների հետ»։
Տիկին Ավանեսյանը հիշեցրել է, որ ԱԱԻ-ն հիմնադրվել է 1963 թվականին, և այն տարբեր անվանումներ է ունեցել, ուստիև, տարբեր զարգացման փուլեր է անցել։
«Այստեղ որոշակի ժամանակահատվածում և՛ վերելքներ, և՛ անկումներ գրանցվել են, և ես ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին երկու տարիներին, կարելի է ասել, որ ավելի շատ վերելքներ ենք ունեցել՝ամբիոնների թվաքանակի մեծացման, ինչպես նաև այս գեղեցիկ կենտրոնի ստեղծման առումով։ Հույս ունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները խթան են՝ նոր նախաձեռնություններ իրականացնելու, քննարկումներ անցկացնելու, որոշակի շփումներ ապահովելու համար»։
ՀՀ ԱՆ նախարարը շեշտել է, որ 2020 թվականը եղել է շատ ծանր տարի։
«Ինչևէ թևակոխել ենք նոր տարի, ու պետք է փորձենք ինքներս մեզ հավաքել ու առաջ նայել։ Իհարկե, 2020-ին ինստիտուտը երկու կորուստ ունեցավ։ Մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, որի համար ցավում ենք։ Դա ո՛չ միայն ինստիտուտի, այլ մեր բոլորի կորուստն է։
Վստահ եմ, որ նրանց թողած ժառանգությունը պետք է պահպանեն աշակերտները, և նրանց թողած սկզբունքներն ու արժեքները, գիտական ժառանգությունը պետք է ապրի ու զարգանա»։
Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ։
Եզրափակելով իր խոսքը՝ տիկին Ավանեսյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները ԱԱԻ-ում կլինեն շարունակական։
Հետևելով օրվա խորհրդին, հանդիպման մասնակիցները մասնագիտական գրքեր են նվիրել Գիտաբժշկական գրադարանին: ԱԱԻ տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շնորհակալություն է հայտնել տիկին Ավանեսյանին` հանդիպմանը մասնակցելու համար, և գրադարանին հանձնել ընտանեկան հավաքածուից մասնագիտական գրքեր՝ իր պապի և Լևոն Հովհաննիսյանի համատեղ հեղինակած թերապևտիկ բլոկի գրքեր, ինչպես նաև ԱԱԻ ամբիոնների համար արժեքավոր այլ գրքեր։
Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:


Կարդացեք նաև

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Բլադ Սելս» լաբորատորիա) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («ԱրթՄեդ» ԲՎԿ, «Աստղիկ» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Էրեբունի» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի...



2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...



Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...



2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...





2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...



2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...



2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...



2021թ. մարտի 31-ից հունիսի 10-ը և հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 16-ը՝ կրկնողաբար (յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին) (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու...



Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում...



2021 թ. ապրիլի 22-ին Երևանում (Ռեդիսոն Բլու Հոթել Երևան) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Ռացիոնալ անտիբիոտիկոթերապիան...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ