Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը թարմացվում է

ՀՀ ԱՆ. Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը թարմացվում է

Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը:

Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց  լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 2 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ.  դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի  «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:

Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրծված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող  լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը (https://www.moh.am/#1/3519):

Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին.

  • ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը:
  • Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:
  • Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):
  • Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը,  ներբեռնում  բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։
  • Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ:
  • Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։
  • Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Քիթ-կոկորդ-ականջաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Քիթ-կոկորդ-ականջաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Լաբորատոր ախտորոշում» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Լաբորատոր ախտորոշում» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» հիվանդանոցային համալիր, «Բլադ Սելս» լաբորատորիա) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Նյարդաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Նյարդաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («ԱրթՄեդ» ԲՎԿ, «Աստղիկ» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Սրտաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Սրտաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Էրեբունի» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Թոքաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Թոքաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց
Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...

2021-2023թթ., «Ընդհանուր ակնաբուժություն» թեմայով 7-շաբաթյա դասընթաց
2021-2023թթ., «Ընդհանուր ակնաբուժություն» թեմայով 7-շաբաթյա դասընթաց

2021-2023թթ. Երևանում («Շենգավիթ» ԲԿ) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Աչքի հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց

2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում  (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2021թ. մարտի 31-ից հունիսի 10-ը, «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով դասընթաց
2021թ. մարտի 31-ից հունիսի 10-ը, «Բուժհաստատությունների կառավարում» թեմայով դասընթաց

2021թ. մարտի 31-ից հունիսի 10-ը և հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 16-ը՝ կրկնողաբար (յուրաքանչյուր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին) (Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու...

Մայիսի 20-22-ը, 2021 թ., <<Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում>> խորագրով գիտաժողով. warmedicine2020.am
Մայիսի 20-22-ը, 2021 թ., <<Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում>> խորագրով գիտաժողով. warmedicine2020.am

Հայկական բժշկական ալյանսը կազմակերպում է «Բժշկական փորձի ամփոփումը 2020 թ. Արցախյան պատերազմում» խորագրով գիտաժողով, որը կանցկացվի ս.թ. մայիսին, Էլիտ Պլազա հյուրանոցում...

2021 թ. ապրիլի 22-ին, «Ռացիոնալ անտիբիոտիկոթերապիան գինեկոլոգիայում» թեմայով դասընթաց
2021 թ. ապրիլի 22-ին, «Ռացիոնալ անտիբիոտիկոթերապիան գինեկոլոգիայում» թեմայով դասընթաց

2021 թ. ապրիլի 22-ին Երևանում (Ռեդիսոն Բլու Հոթել Երևան) տեղի կունենա Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) կողմից կազմակերպվող «Ռացիոնալ անտիբիոտիկոթերապիան...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ