Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Ի հիշատակ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի՝ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող լսարանում

ԵՊԲՀ. Ի հիշատակ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի՝ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող լսարանում

Անվանի բժիշկ-գիտնական Էմիլ Գաբրիելյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ ԵՊԲՀ ռեկտորատի նիստն անցկացվեց նրա անունը կրող 4-րդ լսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ հանդիսավոր պայմաններում նիստի անցկացումը նպատակ ունի հարգել բժշկապետի պայծառ հիշատակը: «Էմիլ Գաբրիելյանը հսկայական հետք է թողել՝ կազմակերպելով բժշկագիտության դպրոց, թողնելով սերունդներ»,- ընդգծեց բուհի ղեկավարը:

Հաշվի առնելով ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի կատարած հսկայական աշխատանքը գիտության ոլորտում՝ այսօր հրավիրված ռեկտորատի նիստում գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց բժշկական համալսարանի գիտական ձեռքբերումները: Մասնավորապես անդրադարձ կատարվեց օրեր առաջ ԵՊԲՀ-ում մեկնարկած «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» (ՈՒՀՀԳԿ) ծրագրին, բուհի կողմից իրականացվող այլ դրամաշնորային ծրագրերին:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բժշկական համալսարանի նախկին ռեկտոր (1971-1975թթ.), առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀԽՍՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր Էմիլ Գաբրիելյանը կդառնար 90 տարեկան:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ