Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է
Հունվարի 19-ին կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ:
Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բացման արարողության ընթացքում հանդիպել են մարզային առողջապահության հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկել առաջիկա ծրագրերը, հնարավոր մարտահրավերները, շնորհակալություն հայտնել նրանց և բժշկական անձնակազմներին, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:
Նշենք, որ կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները մեկնարկել են Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն: Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:
Ծրագրի իրականացման և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով Վանաձորի և շրջակա համայքների ԱԱՊ օղակի շուրջ 60 բուժաշխատող արդեն իսկ վերապատրաստվել է:
Հիշեցնենք, որ կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը 1-ին տեղում է, և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20%: Այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, ինչն ապահովվելու է այս ծրագրի միջոցով: Այսպիսով,
- այլևս կարիք չի լինի հասնել Երևան մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար,
- հետազոտության ախտորոշումը կատարվելու է ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից,
- ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար:
Հերթերից խուսափելու համար գործելու է հերթագրման համակարգ, որի համար նախ պետք է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին:
20.01.2021 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ