Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ

Քանի որ միջոցառումը տեղի է ունեցել պատերազմի նախօրեին, այդ պատճառով միջոցառման մասին հոդվածը հրապարակում ենք հիմա։

Սեպտեմբերի 26-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում անցկացվեց հայրենական գիտաբժշկական պրակտիկայում թվով 3-րդ կվոդլիբեթը՝ «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով, որի հիմնական նպատակն էր հասկանալ, թե մեր երիտասարդներn ինչ քայլեր կձեռնարկեին ստեղծված իրավիճակում՝ «Covid-19» -ի դեմ պայքարում, եթե ունենային համապատասխան լծակներ։


Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կվոդլիբեթ անցկացնելու գաղափարը ձևավորվել է միջնադարյան համալսարանում, որի ընթացքում ուսանողները պետք է պատասխանեին առաջարկած թեմային վերաբերող հարցերին։ Ամենամյա բնույթ կրող միջոցառումը, սովորաբար, անց էր կացվում, այսպես ասած, հատուկ տրամադրող վայրում՝ սրճարան, փաբ և այլն։   

 

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ


«2015 թվականին, առաջինը, ում հաջողվեց անցկացնել կվոդլիբեթ՝ պրոֆեսոր Անատոլի Զիլբերն էր (Պետրոզավոդսկ)։ Ի դեպ, նա մեզ ողջունեց առցանց։ Ես անձամբ ներկա եմ եղել Պետրոզավոդսկում անցկացվող միջոցառմանը, և պետք է ասեմ, որ այն ինձ շատ ոգևորեց։ 2016 թվականին կվոդլիբեթ անցկացնելու փորձ արեցինք նաև Երևանում: Ցավոք, առաջին փորձը ձախողվեց։

 

Միջոցառումն ավելի շատ գիտաժողով էր հիշեցնում, ինչն էլ, ըստ իս, անհետաքրքիր էր։ Կար փորձի պակաս թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների մոտ։ Նույնը չեմ կարող ասել 2019-ի մասին»։  

Խոսելով Կվոդլիբեթ-2020-ի մասին, պարոն Հովհաննիսյանը նկատեց, որ հայ երիտասարդները բավականին ակտիվ էին․
«Բավականին հետաքրքիր զեկույցներ լսեցինք ու մասնակիցը եղանք թեժ բանավեճերի։ Ի դեպ, այս միջոցառման գլխավոր նպատակն այն է, որ երիտասարդները կարողանան ո՛չ միայն ելույթ պատրաստել այս կամ այն թեմայի շուրջ, այլ նաև առաջարկեն լուծումներ ու, ամենակարևորը, սովորեն ընդդիմախոսել, բայց ոչ ագրեսիայի դրսևորմամբ։ Կարծում եմ, դա մեզ հաջողվեց», - վստահեցրեց միջոցառման կազմակերպիչը։  

 

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ 


Երիտասարդ բանախոսների աշխատանքները գնահատող փորձագետների կազմում ընդգրկված նախկին Աժ նախագահ,  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը համակարծիք էր Ռ․Հովհաննիսյանի խոսքին․


«Այս միջոցառումը սովորեցնում է երիտասարդներին` մտածել, ծրագրեր մշակել ու գնահատել իրավիճակը, և մենք պայման էինք դրել, որ հարցերի քննարկման ժամանակ մասնակիցները պետք է պահպանեն կոռեկտության աստիճանը։ Պետք է ասեմ, որ մասնակիցների զգալի մասը հետաքրքիր զեկույցներ էին պատրաստել, ինչը, անշուշտ ուրախալի փաստ է։ Կարող եմ հանգիստ խղճով ասել, որ մեզ լավ ապագա է սպասում։ Այս երիտասարդներից սովորելու բաներ ունենք»։

 

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ

 

Անոթային վիրաբուժության կլինիկական օրդինատոր Նաղաշ Բաղդասարյանը, ով Կվոդլիբեթ-2019-ին հաղթող էր ճանաչվել, այս տարի կրկին ակտիվ մասնակիցների շարքերում էր։ Մեզ հետ զրույցում նա ասաց․  


«Թե՛ մասնագիտական, թե՛ անձնային որակների զարգացման հարցում, այս միջոցառումն իր ձևաչափով շատ մեծ նշանակություն ունի երիտասարդ մասնագետի համար, քանի որ հնարավորություն է տրվում շփվել պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ, և դու ունենում ես բացառիկ շփման հնարավորություն, հավատացեք, չեմ չափազանցում։ Անգամ փորձագետների կազմում ընդգրկված մարդկանց հետ բախտ չի վիճակվում` ամեն օր շփվելու։  Եվ, եթե ողջամիտ ես, ապա շատ բան ունես քաղելու ու սովորելու։  Մասնագիտական հարթությունից դուրս, սովորում ես առողջ բանավիճելու արվեստը, քննարկելու ու չափելու քո գիտելիքները գործընկերների միջավայրում։ Կարողանում ես ինքնագնահատական տալ, օբյեկտիվ մեխանիզմ մշակել ու հասկանալ, թե արդյո՞ք այդքան գիտեիր ու ինչպես է հանրությունն ընկալում իմացածդ»։


Հավելենք, որ միջոցառման կազմակերպիչը Ապացուցողական բժշկության մասնագետների հայկական ասոցիացիան էր և Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։

 

Երևանում անցկացվեց «Եթե ես լինեի առողջապահության նախարար...» թեմայով կվոդլիբեթ

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ