Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը. abmdr.am

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հունվարի 8-ին նշում է ոսկրածուծի դոնորի օրը. abmdr.am

1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային Բջիջների Դոնորների Օր:

Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 22-ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին:

 

ոսկրածուծի դոնորի օր ոսկրածուծի դոնորի օր


2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում:


Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում:

 

ոսկրածուծի դոնորի օր ոսկրածուծի դոնորի օր


Այսօր ռեեստրը հպարտությամբ կարող է խոսել իր ձեքբերումների` կամավորագրված ավելի քան 32.000 դոնորների, 35 փոխպատվաստումների մասին:


Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը:

 

ոսկրածուծի դոնորի օր

Անցած տարվա ծանր օրերին համայն հայությունը կրկին ստիպված եղավ գոյատևման պայքար մղել և ցավոք կորցրեց շատ թանկ երիտասարդ կյանքեր։


Զոհվածների թվում են նաև Ռեեստրում կամավորագրված 38 երիտասարդներ, որոնք պատրաստ էին փրկել մարդկային կյանքեր ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև խաղաղ պայմաններում։

 

ոսկրածուծի դոնորի օր ոսկրածուծի դոնորի օր


Անգնահատելի է նրանց պատրաստակամությունն ու խիզախությունը։


Այսօր, երբ պատերազմն ավարտվել է, ողջ աշխարհասփյուռ հայությունը, խոնարհվելով նրանց հիշատակի առջև, պետք է վերամիավորվի և լծվի հայ ազգի վերածննդի գործին։

 

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր ԲՀ/ abmdr.am

 

ոսկրածուծի դոնորի օր

Սկզբնաղբյուր. abmdr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ