Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը`20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին

ՀՀ ԱՆ. «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը`20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին

Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետի «Մեր ժամանակի հերոսը» երկրորդ մրցանակաբաշխությունը: Հերոսներ են դարձել հասարակ քաղաքացիները, որոնք քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։

Այս տարի կազմակերպիչները սահմանել էին նաև երկու հավելյալ մրցանակ՝ պայմանավորված կորոնավիրուսային հիվանդության համավարակով ու հուլիսին Տավուշում ծավալված մարտական գործողություններով:

COVID-19-ի դեմ պայքարում անձնվեր աշխատանքի համար «Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հանձնվել է այն 20 բժշկական կազմակերպությունների բուժաշխատողներին, ովքեր վերջին ամիսների ընթացքում զօրուգիշեր անտրտունջ կատարել են իրենց առաքելությունը` ծառայելով ժողովրդին: Մրցանակը հանձնել է կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին, ով բժիշկների անունից շնորհակալություն է հայտնել կառավարությանը` կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու, իրենց աշխատանքը բարձր գնահատելու կապակցությամբ:

Նշենք, որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակն ամսե - ամիս կփոխանցվի 20 բժշկական կենտրոններին` ի նշան մեր երախտագիտության հերոս բուժաշխատողների:

 

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ