Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության

ՀՀ ԱՆ. Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության

Մնացե՛ք տանը, բացառությամբ այն դեպքերի, երբ կարիք կա բուժօգնության։ Մի՛ գնացեք աշխատանքի կամ ուսման վայր, մի՛ այցելեք հասարակական վայրեր, մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից/ տաքսիներից։ Մթերքի, այլ գնումների կամ դեղամիջոցների անհրաժեշտության դեպքում՝ աշխատեք դրանք պատվիրել հեռախոսով կամ առցանց։

Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից

Եթե բնակվում եք մի վայրում, որտեղ Ձեզ հետ միասին կան տան անդամներ կամ այլ անձինք՝ մեկուսացվե՛ք բացվող պատուհանով լավ օդափոխվող տարածքում։ Ապահովեք ամբողջ տարածքի ախտահանումը 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչով։ Պարբերաբար պատշաճ կերպով մաքրե՛ք լոգարանը, սահմանե՛ք լվացվելու և լոգանք ընդունելու համար հերթականություն, ըստ որի՝ մեկուսացված անձը պետք է վերջինն օգտվի լոգարանից և այնուհետև մանրակրկիտ մաքրի այն։ Առանձնացրե՛ք մեկուսացված անձի սրբիչը (և՛ լոգանքի, և՛ ձեռքերի) տան մյուս անդամների սրբիչներից։

Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն (1 մ)։ Խուսափե՛ք գրկախառնություններից, ձեռքսեղմումից, համբուրվելուց։

Զանգահարե՛ք բժշկին՝ մի այցելեք

Բոլոր բժշկական այցելությունները նախապես քննարկե՛ք համապատասխան մասնագետի հետ։

Կրե՛ք բժշկական դիմակ

Կրեք, երբ գտնվում եք ուրիշների հետ մի սենյակում։

Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս

Հազալիս և փռշտալիս փակե՛ք բերանը և քիթը մեկանգամյա անձեռոցիկով։ Գցե՛ք անձեռոցիկները պլաստիկ աղբի տոպրակի մեջ, և անմիջապես լվացե՛ք ձեռքերը։

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը

Հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով և ջրով առնվազն 20 վայրկյանի ընթացքում և մանրակրկիտ չորացրեք։ Խուսափեք չլվացված ձեռքերով աչքերին, քթին և բերանին դիպչելուց։

Առանձնացրե՛ք տնային պարագաները

Առանձնացրե՛ք սպասքը, սրբիչները, անկողնային պարագաներ և այլ իրերը տան մյուս անդամներից։ Այս իրերն օգտագործելուց հետո, մանրարկրկիտ լվացեք դրանք օճառով և ջրով։

Հյուրեր մի՛ ընդունեք

Ձեզ հետ տանը կարող են մնալ միայն Ձեր տան անդամները։ Հյուրեր մի՛ հրավիրեք և մի՛ ընդունեք։ Շփվե՛ք առցանց։
 
Տնային կենդանիներ

Աշխատեք հեռու մնալ Ձեր տնային կենդանիներից։ Եթե անխուսափելի է՝ ապա լվացե՛ք ձեռքերը նախքան շփումը և շփումից հետո։
 
Լվացքի համար ապահովե՛ք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան

Լվացքի ժամանակ ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան՝ լվացքի փոշու համադրությամբ։ Չորացրեք և արդուկեք թույլատրելի ամենաբարձր ջերմաստիճանով։ Կրեք մեկանգամյա ձեռնոցներ և գոգնոց, երբ գործ ունեք աղտոտված իրերի հետ։

Լվացքը լվացքատուն մի՛ ուղղարկեք։

Հերմետիկ փակեք աղբամանը

Օգտագործած անձեռոցիկները, դիմակները և այլ կենցաղային աղբը հավաքեք աղբի համար նախատեսված տոպրակներում և լցվելուն պես կապեք, տեղադրեք մեկ այլ տոպրակի մեջ և կրկին կապեք, որից հետո աղբը հեռացրեք:

Հետևեք ախտանշանների զարգացմանը

Հիվանդության վատթարացման դեպքում՝ ջերմության բարձրացում, դժվարացած շնչառություն, ախտանշանների զարգացում կամ նոր ախտանշաններ, զանգահարեք 060838300։ Արտակարգ դեպքում զանգահարեք շտապ օգնություն և տեղեկացրեք օպերատորին, որ գտնվում եք ինքնամեկուսացման մեջ։ Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.ncdc.xn--am-tfd

 
Առողջապահության նախարարություն
 Ի կատարումն
Պարետի 2020թ մարտի 18 N 5 որոշման

Սկզբնաղբյուր. ՀՀ ԱՆ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

ԵՊԲՀ. Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում
ԵՊԲՀ. Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից...

ՀՀ ԱՆ. Մեկնարկել և բարեհաջող ընթանում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բուժման ծրագիրը
ՀՀ ԱՆ. Մեկնարկել և բարեհաջող ընթանում է «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բուժման ծրագիրը

Հայաստանում և Արցախում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող երեխաների բժշկական սպասարկումն ապահովելու նպատակով  առողջապահության նախարարությունը մարտից «Մուրացան» հիվանդանոցային համալիրին և Արցախի...

ՀՀ ԱՆ. Covid-19-ով պացիենտները բուժմանը զուգընթաց կարող են օգտվել սոցիալ-հոգեբանական աջակցությունից
ՀՀ ԱՆ. Covid-19-ով պացիենտները բուժմանը զուգընթաց կարող են օգտվել սոցիալ-հոգեբանական աջակցությունից

Կորոնավիրուսային հիվանդության Հայաստան թափանցման առաջին իսկ օրերից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնը, Հայկական հոգեբուժական ասոցիացիան, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան...

2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը, «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց
2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը, «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց

2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը (Զում հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության» ամբիոնի կողմից կազմակերպվող «Մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Հուլիսի 2-ին, ՀԲԱ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, Հայաստանում կմեծարեն շրջանվարտ բժիշկներին
Հուլիսի 2-ին, ՀԲԱ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, Հայաստանում կմեծարեն շրջանվարտ բժիշկներին

Հուլիսի 2-ին, ժամը 15:00-ին Հայկական բժշկական ասոցիացիայի ֆեյսբուքյան ուղիղ եթերով Հայաստանում կմեծարեն այս տարվա շրջանավարտ բժիշկներին...

ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց

2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում  (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...

ՀՀ ԱՆ. Հայտարարություն
ՀՀ ԱՆ. Հայտարարություն

2020թ. հունիսի 1-ից հուլիսի 31-ը (օր 1՝ հունիսի 1, օր 2՝ հունիսի 2- հուլիսի 31)  Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) տեղի է ունենալու Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կողմից կազմակերպվող «Ուսուցողական ծրագիր մանկական...

Նոր թեստ. որակական իմունոլոգիական հետազոտություն` COVID-19. nairimed.com
Նոր թեստ. որակական իմունոլոգիական հետազոտություն` COVID-19. nairimed.com

Կորոնավիրուսի COVID-19 ախտորոշման համար «Նաիրի» բժշկական կենտրոնն առաջարկում է իմունաքեմիլյումինեսցենտ #նոր #թեստ Elecsys® Anti-SARS-CoV-2 (COVID-19) որակական իմունոլոգիական հետազոտություն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր
ՀՀ ԱՆ. Տեղեկատվություն
ՀՀ ԱՆ. Տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի...

«Արմենիա» ՀԲԿ իմունաբանական լաբորատորիայում այսուհետ իրականացվելու է արյան մեջ Covid 19 IgM և IgG հակամարմինների որոշում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ իմունաբանական լաբորատորիայում այսուհետ իրականացվելու է արյան մեջ Covid 19 IgM և IgG հակամարմինների որոշում. armeniamedicalcenter.am

Հետազոտություններն իրականացվելու են իմունաֆերմենտային հետազոտության մեթոդով, որն ունի բարձր զգայունություն (100%) և սպեցեֆիկություն (99,5%)...

ԵՊԲՀ. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իջեցվել է կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքը
ԵՊԲՀ. «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում իջեցվել է կրծքավանդակի ՀՏ հետազոտության արժեքը

Ելնելով ստեղծված համաճարակային իրավիճակից և հաշվի առնելով Сovid-19-ով պայմանավորված թոքաբորբերի վաղաժամ հայտնաբերման ժամանակ ՀՏ (CT) հետազոտության բարձր ինֆորմատիվությունը, նպատակ ունենալով ապահովել հետազոտության...

Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա». armeniamedicalcenter.am
Մենք 50 տարեկան ենք: Շնորհավո՛ր հոբելյանդ, «Արմենիա». armeniamedicalcenter.am

1970-ի ամռանը Աջափնյակի Մարգարյան 6 հասցեում նորակառույց համալիրում իր ծնունդն առավ Հայաստանի խոշորագույն բժշկական կենտրոնը` «Արմենիա»-ն, նախկինում` Վ.Ի. Լենինի անվան հանրապետական կլինիկական հիվանդանոցը...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ