Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com

Գիտաժողով՝ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում տեղի է ունեցել հերթական գիտաժողովը՝ այս անգամ նվիրված ռադիոլոգիական առաջատար հետազոտություններին: ՄՌՏ բաժանմունքի ռադիոլոգ Մերի Դավթյանը ներկայացրել է մագնիսառեզոնանսային խոլանգիոգրաֆիայի դերը լեղուղիների հիվանդությունների ախտորոշման մեջ, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի ռադիոլոգ Հայկ Սիմոնյանը ներկայացրել է ԿՏ հետազոտության դերը աղիքային անանցանելիության ժամանակ: Բժիշկները գործընկերներին են ներկայացրել այս հետազոտությունների կատարման նորագույն մոտեցումները, ինչպես նաև «Էրեբունի» ԲԿ ռադիոլոգիական կենտրոնի հնարավորությունները:


Անդրադառնալով մագնիսառեզոնանսային խոլանգիոպանկրեատոգրաֆիայի մեթոդին՝ Մերի Դավթյանը նշել է մի քանի առավելություններ: Մագնիսառեզոնանսային խոլանգիոգրաֆիան Լեղուղիների ոչ ինվազիվ միջամտություն է
 

Հետազոտությունն անվտանգ է, չունի ճառագայթային բեռնվածություն՝ կարող է կիրառվել նույնիսկ հղիների և երեխաների հետազոտությունների համար: Իրականացման համար կոնտրաստ նյութի անհրաժեշտություն չկա /լեղին հանդիսանում է բնական կոնտրաստ/։


Հետազոտությունը կարող է իրականացվել այն պացիենտների դեպքում, որոնց նպատակահարմար չեն ինվազիվ մեթոդների կիրառումը, օրինակ, սիրտ-անոթային խնդիրների դեպքում


Հայկ Սիմոնյանն էլ ներկայացրել է աղիքային անանցանելիության ախտորոշման առանձնահատկությունները համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով: Աղիքային անանցանելիությունը վիճակ է, որը պայմանավորված է աղիքային պարունակության տեղաշարժի խանգարմամբ։ Այն ինքնուրույն հիվանդություն չէ, այլ համարվում է այլ հիվանդությունների հետևանք:

 


Բազմաշերտ համակարգչային տոմոգրաֆիան աղիքային անանցանելության ախտորոշման լավագույն մեթոդն է համարվում ամբողջ աշխարհում:

 

  • Այն արագ, ոչ ինվազիվ մեթոդ է
  • Ունի բարձր սպեցիֆիկություն և զգայունություն անանցանելիության մակարդակը հայտնաբերելու հարցում
  • Թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն անանցանելիության պատճառը, այլ նաև գնահատել պատի սնուցումը (իշեմիա / նեկրոզ), անոթները, առկա և սպասվող բարդությունները
  • Ազատ գազի հայտնաբերում, որովայնամզի գնահատում
  • Կարևոր դեր ունի բուժման եղանակի ընտրության հարցում (կոնսերվատիվ/ վիրաբուժական)


«Էրեբունի» ԲԿ-ում ռադիոլոգիական կենտրոնի ղեկավար Նաիրա Մինասյանի գլխավորությամբ նորագույն այս մեթոդները հաջողությամբ կիրառվում են տեւական ժամանակ՝ հնարավորություն տալով բժիշկներին ընտրել հիվանդության բուժման լավագույն մոտեցումները: Ռադիոլոգիական կենտրոնի տեխնիկական զինվածությունը հնարավորություն է տալիս կատարել նորագույն բոլոր ախտորոշիչ հետազոտությունները:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ