Իրադարձություններ Հայաստանում
«Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում. morevmankan.am
Փետրվարի 29-ին, ժամը 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում Հայ ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի շրջանակում մեկնարկեց վիճակահանություն-դրամահավաք, որին մասնակցում էին ամուսնական զույգեր, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող բնական ճանապարհով երեխաներ ունենալ: Սա հիանալի հնարավորություն էր «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 41 շահառուների համար` ստանալ աջակցություն և արտամարմնային բեղմնավորման տարբերակով երեխա ունենալ:
Այս ծրագիրը ֆինանսավորվում է տարբեր կազմակերպությունների կողմից և անհրաժեշտ ծախսերը հոգում են շահառուները: Ծրագրի մասնակից դառնալու համար, նախ, զույգերը պետք է անցնեն բժշկական հետազոտություն, և, եթե բեղմնավորման հավանականությունը 25 տոկոս և ավելի է, հաստատվում է զույգի մասնակցությունը ծրագրին որպես շահառու: Եթե զույգի մոտ բեղմնավորման հավանականությունը 25 տոկոսից ցածր է, հերթը փոխանցվում է ցուցակի հաջորդ մասնակցին:
Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետը, բարերարներ, արվեստի գործիչներ, ծրագրի շահառուներ և արտամարմնային բեղմնավորում իրականացնող բժշկական կենտրոններ:

Միջոցառման շրջանակում զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ:
«Միջոցառման նախաձեռնողը և կազմակերպիչը «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» բարեգործական ծրագիրն է: Միջոցառման կարևոր գործառույթը շահառուների մի խումբ ընտրելն է, որոնք կունենան արտահերթ արտամարմնային բեղմնավորման հնարավորություն: Այդ իսկ նպատակով անցկացվեց խաղարկություն, ու վիճակահանության արդյունքում շահած զույգերին ընձեռվեց հնարավորություն դառնալ ծրագրի արտահերթ մասնակիցներ:
1,5-2 տարի է, ինչ գործում է այս ծրագիրը և արդեն օգնել է շատերին զգալ երեխա ունենալու բերկրանքը` փորձանոթային բեղմնավորման օգնությամբ:
Հովանավորները բարեգործներ են, ովքեր ցանկանում են գումար ներդնել այս ազգանպաստ գործում՝ խթանելու Հայաստանում ծնելիությունը: Նրանցից շատերը նախկինում էլ հովանավորել են և այսօր կրկին ներկա են:
Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները ակտիվ կիրառվել են նախկինում և դրանց նկատմամբ պահանջը պահպանվում է ներկայումս: Արտամարմնային բեղմնավորման մատչելիությունն ու հասանելիությունը ժամանակի ընթացքում փոխվել է և այսօր արդեն այս մեթոդի շնորհիվ ծունդների թիվը հարյուրների է հասնում:

Մարդիկ երբեք չպետք է կորցնեն իրենց հույսը, պետք է ունենան հավատ, որը կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, իսկ մեր գործն է անել ամեն բան` նվազագույնի հասցնելու և հաղթահարելու այդ դժվարությունները:

Այսօր Հայաստանի կառավարությունն օգնում է անպտուղ զույգերին և մեծ ծավալներով աջակցություն ցուցաբերում: Արտոնություններ ունեն սահմանամերձ գոտու բնակիչները, զինվորականների ընտանիքները և սոցիալապես անապահով այլ խմբեր: Իհարկե, ցանկալի է բոլորին օգնել, բայց եզակի են այն երկրները, ուր հնարավոր է օգնել բոլոր ցանկացողներին: Մենք անում ենք հնարավորինը: Ընդ որում, պետք է նշել, որ մի քանի տարի առաջ այս հնարավորությունն էլ չկար:
Խոսեցինք նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ:
«Այս միջոցառումը շատ կարևոր է մեր ազգաբնակչության համար, քանի որ բոլորի համար չէ, որ արտամարմնային բեղմնավորումը հասանելի է: Մեր կենտրոնի աջակցությամբ երեք ընտանեկան զույգ ստացավ ֆինանսավորում իրականացնելու արտամարմնային բեղմնավորում:
Կարծում եմ ծրագիրը շարունակական կլինի, որովհետև բարի մարդկանց շնորհիվ մեծանում է ֆինանսավորումը, բնականաբար նաև` մասնակիցների թիվը:
Արտամարմնային բեղմնավորումն իր արդյունավետությամբ ամբողջ աշխարհում կազմում է 35-40 տոկոս: Մեր կենտրոնն աշխատում է այս ուղղությամբ արդեն 15 տարի և մեր արդյունքներն անգամ գերազանցում են 45 տոկոսը:
04.03.2020 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ






