Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Միջազգային գիտաժողով՝ աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումների թեմայով

ԵՊԲՀ. Միջազգային գիտաժողով՝ աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումների թեմայով

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը շարունակում է պահպանել միջազգային համագործակցության իր ձևավորած ավանդույթները: Բժշկական կենտրոնն անցկացնելով միջազգային տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունի ավելի զարգացնել ինչպես բուժական, այնպես էլ գիտական աշխատանքները:

Հունվարի 30-ին՝ ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանի շրջանակում, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում անցկացվեց հերթական միջազգային գիտաժողովը՝ «Աղեստամոքսային տրակտի նախաքաղցկեղային ախտահարումներ, 3-րդ տարածության էնդոսկոպիա, POEM» թեմայով, որի ընթացքում զեկույցներով հանդես եկան Ճապոնիայի առաջատար հիվանդանոցներից հրավիրված մասնագետները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կարևորելով բուհի 100-ամյակի շրջանակում նման կարևոր միջոցառումների անցկացում՝ նշեց. «Պատիվ ունեմ ձեզ ողջունելու այս հիասքանչ կենտրոնում: ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված բազմաթիվ գիտաժողովների շարքում կարևոր է նաև այս գիտաժողովի անցկացումը: Բժշկական համալսարանը հաջողվեց Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վերանորոգման աշխատանքները բերել այն մակարդակի, որ արդեն հնարավոր է այստեղ կազմակերպել միջազգային գիտաժողովներ: Այս ամենը հնարավոր է դարձել ձեր վիթխարի աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը ջանք չի խնայում իր ծառայությունները մատուցել ժողովրդին՝ ապահովելով բարձրորակ բժշկական օգնություն»: Ռեկտորը հավելեց, որ ԵՊԲՀ-ն գրանցած ցուցանիշները հոբելյանական տարում ավելի է բարելավելու:

Գիտաժողովին զեկույցով հանդես եկավ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի ՍԱՏ էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Կարեն Մանուկյանը՝ ամփոփելով վերջին 1,5 տարում կատարված աշխատանքները: «Այս ընթացքում տարբեր մեթոդներ են ավելացել, որոնք ուղղված են հիվանդանոցի զարգացմանն ու կատարելագործմանը: Կատարվել են բազմաթիվ միջամտություններ, այդ թվում՝ վարիկոզ լայնացած երակների էլաստիկ լիզավորում, կերակրափողի ախալազիայի սխեմատիկ բալոնային դիլատացիա, կերակրափողի բուժավորում, ներստամոքսային բալոնի տեղադրում, կերափողի, հաստ աղու, ստամոքսաելքի ստենտավորում, պոլիպէկտոմիա, արյունահոսության դադարեցում, օտար մարմնի հեռացում, լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիա, էնդոսկոպիկ գաստրոստոմայի տեղադրում, լեղուիներից քարերի հեռացում, ստենտավորում և այլն»,-նշեց բժիշկը՝ հավելելով, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ճապոնացի բժիշկների շնորհիվ մեկ տարվա ընթացքում բազմաթիվ վիրահատություններ են կատարվել, իսկ այս գիտաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել կատարված վիրահատությունների արդյունքները՝ մյուս մասնագետների հետ կիսվելով փորձով:

Ճապոնիայի Քոբե համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ Շինվա Տանականն կիսվեց մասնագիտական փորձով՝ ներկայացնելով «Պերօռալ Էնդոսկոպիկ միոտոմիա. POEM» զեկույցը: Նա անդրադարձավ բուժման ընթացքին՝ շեշտելով մի շարք կարևոր առանձնահատկություններ:

Այնուհետև Ճապոնիայի ՍԱՏ ուռուցքաբանության ծառայության ղեկավար, Օսակայի միջազգային քաղցկեղի ինստիտուտի գաստրոէնտերոլոգ, ուռուցքաբան Յոջի Տակեուչին խոսեց կոլոռեկտար նախաքաղցկեղային գոյացությունների մասին՝ առանձնացնելով կանխարգելմանն ուղղված կարևոր միջոցառումները:

Գիտաժողովի ընթացքում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանը անդրադարձավ կոլոնոսկոպիային՝ խոսելով ցուցումների և բուժման մասին: Հանդիպումն ամփոփվեց Դավիդյանց լաբորատորիաների պաթոլոգ Աննա Խաչպանյանը՝ կոլոռեկտար պոլիպների հիստոպաթոլոգիա մասին զեկույցով:

Հագեցած օրակարգով միջազգային գիտաժողովին ներկա մասնագետները հույս հայտնեցին, որ նման միջոցառումները կլինեն շարունակական, քանի որ փորձի փոխանակումը նպաստում է գիտելիքների ավելացմանն ու ամրապնդմանը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ