Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթացը. morevmankan.am
Դեկտեմբերի 19-ին Երևանում անցկացվեց «Աղջիկների, կանանց և մայրերի առողջության հարցեր» թեմայով դասընթաց։ Այն կազմակերպվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» կողմից և հաստատվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ.դ․, պրոֆեսոր Կարինե Առուստամյանը, ով հանդես եկավ դասընթացի բացման խոսքով, մեզ հետ զրույցում խոսեց թեմայի կարևորության մասին։
«Կենտրոնի կողմից կազմակերպված այս դասընթացն իր մեջ ընդգրկում է հարցեր, որոնք վերաբերում են աղջիկների, կանանց և մայրերի առողջությանը։ Դասընթացն առանձնանում է նրանով, որ այս անգամ մենք ներառել ենք այնպիսի թեմաներ, որոնք գործնական աշխատանքում բժիշկների մոտ հաճախ հանդիպող և խնդրահարույց են։ Մեր հիմնական նպատակն է՝ հիմնվելով ապացուցողական բժշկության վրա, բարելավել ոլորտային բժիշկների (ներառյալ` մարզային բժիշկների) գիտելիքները։
Աղջիկների առողջության հետ կապված, խոսել ենք կորյակների (ակնեի) առաջացման խնդիրների շուրջ, որը, լինելով ո՛չ միայն բժշկական, այլ նաև հոգեբանական խնդիր, աղջիկների և կանանց կյանքի որակի վրա ազդեցություն ունի։ Խնդիրը կարող է հանդիպել ցանկացած տարիքում, մասնավորոպես՝ դեռահասության շրջանում։ Մայրերի հետ կապված խոսել ենք հղիության, հղիների մոտ միազասեռական համակարգի վարակների, կնոջ վերարտադրողական համակարգի վրա սեռավարակների ազդեցության մասին։ Անդրադարձել ենք նաև մենոպաուզալ տարիքի կանանց արյան զարկերակային գերճնշման հետ կապված հարցերին։
Հավելեմ, որ դասընթացի մասնակիցներին շնորհվել է ՇՄԶ 4 տեսական կրեդիտ և տրվել վկայականներ»:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը դասընթացին հանդես եկավ «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և դրանց ազդեցությունը վերարտադրողական համակարգի վրա» թեմայով բանախոսությամբ։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ սեռավարակները մեր օրերում լուրջ խնդիր են և, որ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի կանայք տարին գոնե մեկ անգամ պետք է համապատասխան բուժզննում անցնեն։

«Ժամանակակից բժշկությունը սրընթաց զարգանում է և միշտ չէ, որ բժիշկները հնարավորություն ունեն հետևել նորարաություններին։ Նմանատիպ միջոցառումների կարևորությունը հենց սրանում է՝ հնարավորություն ընձեռել հետևել նորություններին և փորձի փոխանակմնան միջոցով նպաստել բժշկության զարգացմանը։ Այստեղ այսօր ներկա են ո՛չ միայն գինեկոլոգներ, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներ, որպեսզի կարողանանք միահամուռ ուժերով, համալիր կերպով լուսաբանել վերարտադրողական առողջության արդի խնդիրները։
Իմ զեկույցի շրջանակում խոսել եմ սեռավարակների մասին: Հարկ եմ համարում նշել, որ մենք պետք է ճանաչենք մեր երկրում առակա բոլոր տեսակի սեռավարակները, պատրաստ լինենք դրանց կանխարգելմանը և նախապես իմանանք, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող են ունենալ չբուժված դեպքերը։
Որպես վերջաբան, ցանկանում եմ սեռական կյանքով ապրող վերարտադրողական տարիքի բոլոր կանանց հորդորել, որ նրանք տարին գոնե մեկ անգամ անպայման դիմեն իրենց տեղամասային գինեկոլոգին կամ այն բժշկին, որին վստահում են և անցնեն ամբողջական հետազոտություն՝ բարդություններից խուսափելու համար:
Ես կարևորում եմ այս միջոցառումը, քանի որ նմանատիպ դպրոցների կազմակերպումն օգնում է լուծել հենց այդ խնդիրը։ Բժշկությունը շատ արագ է զարգանում և այդ զարգացումով պայմանավորված` տեղեկատվությունը պետք է հասցնել բոլոր մասնագետներին։ Բացի այդ, դպրոցը թույլ է տալիս խնդիրն ու թեման համակողմանի մեկնաբանել և դիտարկել հնարավոր բոլոր լուծումները։ Օրինակ, այսօր, երբ մենք խոսում ենք վահանաձև գեղձի մասին, քննարկմանն իրենց փորձով կիսվում են վիրաբույժները, էնդոկրինոլոգները, ուռուցքաբանները։ Փաստորեն, խնդիրը դիտարկվում է բոլորի տեսանկյուններից և լուծումը, որին մենք կհանգենք, կլինի լավագույնը»:
20.12.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

