Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում

19.12.2019թ. կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպած «Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողովը։


Զեկույցներով հանդես եկան Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը և Ասիական զարգացման բանկի փորձագետ, Առողջապահության տնտեսագետների ասոցիացիայի նախագահ Սամվել Խարազյանը:

Արմեն Սողոյանն իր ելույթում անդրադարձավ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման գործում մասնագիտական ասոցիացիաների դերակատարմանը: Ի թիվս այլ հարցերի, նա ներկայացրեց, որ առողջապահական համակարգն ամբողջությամբ ձևավորվել է նախկին պահանջներին, այդ թվում նաև` ֆինանսական պահանջներին համապատասխան: Ուստի, առանց համակարգի հիմնովին վերանայման և վերափոխման, ցանկացած ֆինանսավորման մեխանիզմի փոփոխություն և նոր ֆինանսների ներգրավում կլինի «անապատի ավազներում կորչող գետ»։ Անհրաժեշտ է ինչպես կառուցվածքային, այնպես էլ ֆունկցիոնալ փոոփոխություններ՝ սկսած որակի ապահովումից, գնահատումից, վերահսկողությունից, նախատեսվող գործելակարգերից ու ուղեցույցներից, մինչև բժշկական կադրերին ներկայացվող պահանջներ և կառավարման մոդելների փոփոխություն։ Եվ սա պետք է իրականացվի բացառապես մասնագիտական հանրույթը ներկայացնող ասոցիացիաների մասնակցությամբ։

 

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում


Ա. Սողոյանը պաշտոնապես հայտարարեց, որ անհրաժեշտ է ցանկացած հայեցակարգ, օրենք, համակարգի վրա ազդեցություն ունեցող նորմատիվ փաստաթղթի պատրաստման գործում ներգրավել մասնագիտական ասոցիացիաներին` դեռևս աշխատանքային խումբ ձևավորելու պահից սկսած. միայն այդ կերպ կարելի է ունենալ նվազագույն սխալներ պարունակող, կատարելության ձգտող կանոնակարգեր, և հանրության ու համապատասխան կառույցների համար ընդունելի դարձնել` առանց դժվարությունների։

 

«Հարկ է փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը չի կարող թերություններ չունենալ և հնարավոր է քննարկումների արդյունքում դրանք բարելավել: Իսկ այն, որ համընդհանուր ապահովագրական ծածկույթն այլընտրանք չունի, դրանում մենք, որպես դրա բացակայության անհարմարության ամենամեծ կրողներ, ավելի քան համոզված ենք։

 

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում


Ներկայում կարևոր է, որ մենք շահագրգիռ մասնակցություն ունենանք հայեցակարգի առաջխաղացմանը և մեզ համար անհրաժեշտ փոփոխությունների ներառմանն այս կարևոր փաստաթղթղում: Այսպիսով, մեր հավաքական կարծիքի և համակարգված գործողությունների շնորհիվ կնպաստենք գործընթացների արդյունավետության բարձրացմանն ու սխալվելու հավանականության նվազեցմանը», - իր ելույթում ասաց Ա. Սողոյանը:


Սամվել Խարազյանի ելույթը նվիրված էր Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հարցերին:
Մասնակիցների առաջ քաշած հարցերի, առաջարկությունների և քննարկումների արդյունքում ընդունվեց առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի վերաբերյալ ստորև ներկայացվող դիրքորոշումը։

 

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում

 

Ելնելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգային մոտեցումները կյանքի կոչելու անհրաժեշտությունից և կառուցողական միջավայրում, սոցիալական համերաշխության սկզբունքի գերակայության հիման վրա առողջապահական համակարգի զարգացումն ապահովելուն ուղղված ջանքերը մեկտեղելու կարևորությունից, մեր աջակցությունն ենք հայտնում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախաձեռնությանը և պատրաստակամ ենք համատեղ ջանքերի միջոցով համակարգային փոփոխությունների իրականացմանը: Այդ կապակցությամբ ակնկալում ենք կառավարության, Ազգային ժողովի, հանրային հատվածի աջակցությունը՝ առաջ քաշվող խնդիրների լուծմանն ուղղված քայլերի քննարկումը, ներկայացված մոտեցումները հանրային շահի տեսանկյունից դիտարկելու համար:


Որոշվեց նաև, որ մասնագիտական ասոցիացիաներում կքննարկվի հայեցակարգը` բոլոր դրույթներով, և փետրվար ամսվա երկրորդ տասնօրյակում (օրը լրացուցիչ կճշտվի) բոլոր ասոցիացիաների կարծիքները կներկայացվեն համատեղ քննարկման։

 

«Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում «Առողջության համապարփակ ծածկույթի ապահովում Հայաստանում, ներկա իրավիճակ» թեմայով խորհրդաժողով Երևանում



med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ