Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Լյարդի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին վերաբորող խորհրդաժողով «էրեբունի» ԲԿ-ում

Լյարդի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին վերաբորող խորհրդաժողով «էրեբունի» ԲԿ-ում

«էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական խորհրդաժողով էր կազմակերպվել՝ լյարդի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ: Աշնանը Բարսելոնայում տեղի ունեցած Միացյալ եվոպական գաստրոէնտերոլոգների խորհրդաժողին, որին մասնակցել էր նաև «Էրեբունի» ԲԿ գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը, ներկայացվել են ոլորտի վերջին նորարարությունները և լյարդի հիվանդությունների նոր ուղեցույցները: Անի Քոչարյանը վիրուսային հեպատիտների, ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և լյարդի ցիռոզի բուժման ժամանակակից հնարավորությունները փոխանցել է Էրեբունիի իր գործընկերներին, նրանց հետ քննարկել արդի մոտեցումները վերոնշյալ հիվանդությունների բուժման պրոտոկոլների վերաբերյալ:


Ինչպես Բարսելոնայում անցկացված, այնպես էլ «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպված հանդիպումների ընթացքում կարևորվել են ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունների ախտորոշման, բուժման ուղեցույցների առանձնահատկությունները:



Նշենք, որ ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունն ախտանշաններ չունի և հեպատոցելյուլյար կարցինոմայի և ցիռոզի առաջացման գլխավոր պատճառներից է, ինչպես նաև ամենաբարձր մահացության ցուցանիշն ունի լյարդի հիվանդությունների շարքում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:


Հաշվի առնելով լյարդի հիվանդությունների տարածվածությունը, ախտորշման առանձնահատկությունները եւ մահացության բարձր ցուցանիշները, «Էրեբունի» բժշկական կենտրոնի գաստոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի գլխավոր ուղղություններից է լյարդի հիվանդությունների՝ վիրուսային, աուտոիմուն, ալկոհոլային և ոչ ալկոհոլային հեպատիտների, լյարդի տարբեր ծագման ցիռոզի բուժումը:


Ամեն տարի «Էրեբունի» ԲԿ-ում ախտորոշվում է լյարդի ցիռոզի շուրջ 400 նոր դեպք և նման հիվանդների ապրելիությունը հենց գրագետ բուժմամբ է պայմանավորված:



Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ