Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները»

ՀՀ ԱՆ. «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները»

Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը, հիվանդների ժամանակին և կազմակերպված բուժումը, հիվանդների հսկողության, պալիատիվ թերապիայի վարումը։ Քաղցկեղն աշխարհում մահվան երկրորդ պատճառն է, որը 2018 թվականին կազմել է մոտ 9,6 միլիոն դեպք: Թոքերի, շագանակագեղձի, կոլոռեկտալ, ստամոքսի և լյարդի քաղցկեղը տղամարդկանց քաղցկեղի ամենատարածված տեսակներն են, մինչդեռ կրծքագեղձի, կոլոռեկտալ, թոքերի, արգանդի վզիկի և վահանաձև գեղձի քաղցկեղն ամենատարածվածն է կանանց շրջանում:

Առողջապահության նախարարության և Հայկական թորակալ ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսը նվիրված էր «Թոքի քաղցկեղ. շարունակական խնդրի արդի մոտեցումները» թեմային:

Ողջունելով ներկաներին` առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը կարևորել է կոնֆերանսի անցկացումը և հույս հայտնել, որ նմանատիպ գիտական քննարկումները կլինեն շարունակական, կնպաստեն քաղցկեղով հիվանդների ախտորոշման, բուժման և ապրելիության ցուցանիշների բարելավմանը մեր երկրում:

«Քաղցկեղի առաջացման առումով շատ կարևոր է ռիսկի գործոնների դերը, դրանց ճիշտ գնահատումը և կառավարումը։ Կառավարելի ռիսկի գործոններից են ծխելը, վնասակար սովորությունները, ավելորդ քաշը և խրոնիկական ինֆեկցիաների առկայությունը։ Խիստ կարևոր են այս գործոնների առումով իրազեկման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա բարձրացնելու հասարակական ընկալումը` քարոզելով առողջ ապրելակերպը, հատկապես քաղցկեղի կանխարգելման տեսանկյունից։

Թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների կառավարման տեսանկյունից, մասնավորապես, ուզում եմ ընդգծել ծխելու դեմ պայքարի հասարակական և պետական գործընթացի կարևորությունը»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը, հավելելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, և այն կարելի է հաղթահարել։ 

Կոնֆերանսի ընթացքում մասնագետները անդրադարձել են թոքի քաղցկեղի հիմնախնդիրներին և այդ բնագավառում բժշկագիտության ձեռքբերումներին: Ներկայացվել են թոքի քաղցկեղի տարածվածությունը Հայաստանում, հնարավոր պատճառները և դրա զարգացման ռիսկի գործոնները, թոքի քաղցկեղի վիրահատական բուժման սկզբունքները:  

Նշենք, որ 2019 թվականի հունվարից առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են նախկինում գործող ուռուցքաբանական հիվանդների պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես` չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական հիմունքներով։ Այս ծրագրերի ներդրումը զգալիորեն թեթևացրել է ուռուցքաբանական հիվանդների ֆինանսական բեռը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

2020թ. նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Նյարդաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Նյարդաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Վիրաբուժություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («ԱրթՄեդ» ԲՎԿ, «Աստղիկ» ԲԿ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ») պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող...

2020 թ. հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020թ. հոկտեմբերի 6-ին, 8-ին, 13-ին, 15-ին, 20-ին, «Ֆիզիոթերապիան վերականգնողական բժշկության մեջ» թեմայով դասընթաց
2020թ. հոկտեմբերի 6-ին, 8-ին, 13-ին, 15-ին, 20-ին, «Ֆիզիոթերապիան վերականգնողական բժշկության մեջ» թեմայով դասընթաց

2020թ. հոկտեմբերի 6-ին, 8-ին, 13-ին, 15-ին, 20-ին նոյեմբերի 5-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին, 24-ին, 26-ին, դեկտեբերի 1-ին («Լյուվան» ֆիզիոթերապևտիկ կենտրոն), հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Սրտաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Սրտաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Էրեբունի» ԲԿ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի...

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Թոքաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց
2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս, «Թոքաբանություն» թեմայով 4-շաբաթյա դասընթաց

2020թ. օգոստոս – 2022թ. օգոստոս ժամանակահատվածում Երևանում («Էրեբունի» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում...

2020թ. փետրվար-դեկտեմբեր, «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթաց
2020թ. փետրվար-դեկտեմբեր, «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթաց

2020թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ...

2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց

2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում  (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...

2020 թ., հունվար - դեկտեմբեր, «Վիրաբուժական բաժանմունքների աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ
2020 թ., հունվար - դեկտեմբեր, «Վիրաբուժական բաժանմունքների աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով 3-շաբաթյա վերապատրաստման դասընթացներ

2020 թվականի հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում («Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպվող...

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց
Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ