Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն. erebunimed.com

Միջուկային բժշկությունն առողջապահության  ամենանորարարական  ուղղությունն է ամբողջ աշխարհում, որի  միջոցով այսօր արդեն  բուժելի են  այնպիսի  խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում, այդ թվում՝ ուռուցքային մի շարք հիվանդություներ: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ հատկապես այն փաստը, որ  Հայաստանում վահանաձև գեղձի հիվանդությունները խիստ տարածված են,  «Էրեբունի» ԲԿ-ում բացվեց  Միջուկային բժշկության եվրոպական  կենտրոն:

 



Կենտրոնի  գլխավոր ուղղություններից է վահանաձև գեղձի հիվանդությունների, մասնավորապես չարորակ ուռուցքների ախտորոշումը եւ բուժումը: Բուժումն իրականացվում է ռադիոակտիվ յոդի միջոցով՝ հատուկ  կապարապատված հիվանդասենյակներում, եվրոպական չափորոշիչներին համապատասխան:Կենտրոնն  ունի մեկուսացված 4 հիվանդասենյակ, յուրաքանչյուր հիվանդասենյակ ունի  առանձին կոյուղի, օդափոխման հատուկ  համակարգ: Ամբողջությամբ լուծված են  անվտանգության խնդիրները թե բուժանձնակազմի, թե հիվանդների համար: Կենտրոնում միաժամանակ կարող է բուժվել 6 հիվանդ:

 

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

Կենտրոնն աշխատում է  գերժամանակակից սարքավորումներով,  այդ թվում՝ գերմանական  SIEMENS ընկերության արտադրության Գամմա խցիկով,  (SPECT), որը  աշխարհում միջուկային բժշկության մեջ կիրառվող նորագույն ախտորոշիչ սարք է:

Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել  ոչ միայն վահանաձև գեղձի, այլև մյուս օրգանների   ուռուցքային հիվանդությունները,  ինչպես նաև սրտանոթային և ոսկորային խնդիրները:

 

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

Հետազոտություններն իրականացվում են ռադիոակտիվ իզոտոպներով: «Էրեբունի» ԲԿ-ն   պայմանագիր է ստորագրել իզոտոպ արտադրող եվրոպական   ամենամեծ գործարաններից մեկի հետ, որտեղից էլ բերվելու են դեղերը:

 

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

Հաշվի առնելով բժշկության այս բնագավառի առանձնահատկությունները՝ բժիշկների կողքին աշխատում են  նաև հատուկ վերապատրասված  միջուկային  ֆիզիկներ:

 

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Միջուկային բժշկության եվրոպական կենտրոն

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ