Իրադարձություններ Հայաստանում
«Գլխուղեղի քրոնիկ իշեմիա – խնդրի արդյունավետ լուծում» թեմայով կոնֆերանս` Հայաստանում
Արմենիա Մարիոթ հյուրանոցում՝ հոկտեմբերի 31-ին, տեղիու նեցավ «ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» առողջապահության զարգացման հայկական ասոցիացիայի ՀԿ և «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության համատեղ կոնֆերանսը` «Գլխուղեղի քրոնիկ իշեմիա – խնդրի արդյունավետ լուծում» թեմայով:
Բացման խոսքով հանդես եկավ «ԳեդեոնՌիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Լուսինե Բլուրցյանը, ում հետ զրուցեցինք կոնֆերանսի թեմայի կարևորության մասին:

«Իշեմիկ կաթվածիբ ուժման և կանխարգելման արդյունավետության բարելավումը մերօրյա բժշկության ամենաքննարկվող և արդիական թեմաներից է: Չնայած գլխուղեղի իշեմիկ խանգարումների դեղաբանական շտկմանը նվիրված բազմաթիվ հետազոտությունների և փորձված դեղերի առկայությանը՝ իշեմիկ կաթվածը շարունակում է մնալան աշխատունակության ամենակարևոր և մահացության 2-րդ պատճառն աշխարհում: Ուստի, հաշվի առնելով այս հանգամանքները, մենք Հայաստանում հյուրընկալեցինք բ.գ.դ., պրոֆեսոր, Վիտեբսկի ՊԲՀ ֆակուլտետային թերապիայի բաժնի վարիչ Վլադիմիր Կոզլովսկուն՝ կոնֆերանսում բանախոսելու համար: Բելառուսից ժամանած բանախոսը 630 աշխատության հեղինակէ, որոնցից 30-ը մենախոսություններ և թերապիայի, սրտաբանության, միկրոցիրկուլյացիայի և բժշկական վերականգնողական խնդիրներին վերաբերող դասագրքեր են, ունի 10 հայտնագործություն և 80 ռացիոնալիզացման առաջարկներ: Նման մասնագետին մեզ մոտ հյուրընկալելով ստեղծում ենք հարթակ, որտեղ մեր բժիշկները հնարավորություն են ստանում մասնագետի հետ թեմայի շուրջ քննարկելու իրենց հուզող հարցերը»:
Բ.գ.դ., պրոֆեսոր Վլադիմիր Կոզլովսկին հանդես եկավ «Գլխուղեղի հիպոպերֆուզիա զարկերակային գերճնշման ժամանակ. շեշտ միկրոցիրկուլյացիայի վրա» զեկույցով: Վ. Կոզլովսկու հետ զրուցեցինք ելույթին ու թեմային առնչվող մի շարք հարցերի շուրջ:

«Գլխուղեղի հիպոպերֆուզիան, նույնինքը` կաթվածը, շատ տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում մեզ մոտ՝Բելառուսում և այստեղ՝ Հայաստանում։ Չնայած իշեմիկ կաթվածի բարդ ծագումնաբանությանը, ախտաբանական և կլինիկական արտահայտման բազմազանությանը, ուղեղային արյան շրջանառության խանգարման հիմնական մեկնարկայինգ ործոնն է թրոմբոցիտների ակտիվության բարձրացումը: Իմ զեկույցի ընթացքում խոսել եմ այն ախտաբանության մասին, որը բերում է միկրոցիրկուլյացիայի խանգարմանը՝առաջացնելով սրտի և ուղեղի կաթված:
Ներկայացրել եմ նաև «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության Cavinton դեղը, որը կարգավորում է գլխուղեղի արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կաթվածի զարգացման հավանականությունը, իսկ հիվանդության զարգացման սկզբնական փուլում՝ կանխարգելում է այն: Ուստի հարկ եմ համարում շեշտել, որ հասարակությունը պետք է կարևորի իր առողջությունը՝ կանխարգելիչ բուժման միջոցով խուսափի անդառնալի հետևանքներից ու ապրի առողջ»:
18.11.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
