Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Մեկ ամսում` 4 եռյակ. morevmankan

Մեկ ամսում` 4 եռյակ. morevmankan

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում վերջին մեկ ամսում 4 եռյակ է լույս աշխարհ եկել. երկու եռյակները շուտով կավարտեն նորածնային շրջանը, իսկ մյուս երկու եռյակները շուտով դուրս կգրվեն բուժհաստատությունից։

 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Գրիգորիի Օկոևը մեզ հետ զրույցում, կարևորելով այս իրադարձությունը, նշեց։

 

«Իմ 47 տարվա բժշկական պրակտիկայում չեմ հանդիպել նման դեպք, որ մեր կլինիկայում մեկ ամսվա ընթացքում 4 եռյակ լույս աշխարհ գա և բոլորն էլ դուրս գրվեն՝ առանց որևէ բարդության։ Սա շատ կարևոր իրադարձություն է մեզ համար։

 

Գեորգի ՕկոևՄեր 4 ծննդկաններից  3-ի հղիությունը բնական ճանապարհով է եղել՝ նրանց մոտ վերարտադրողական ոչ մի օժանդակ տեխնոլոգիա չի կիրառվել, իսկ մեկը՝ Սյուզաննան, ծննդաբերել է արտամարմնային բեղմնավորմամբ։ Վերջինս հղիության 7 ամիսների ընթացքում գտնվել է իմ  հսկողության ներքո։ Նշեմ նաև, որ ճիշտ խնամքի արդյունքում ինչպես Սյուզաննան, այնպես էլ մեր մյուս եռյակներ լույս աշխարհ բերած ծննդկաները ծննդաբերել են առանց բարդության»- նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը: 

 

Խոսեցինք նաև ծննդկաններ Էսմայի և Սյուզաննայի հետ, որոնք պատրաստվում էին դուրս գրվել հիվանդանոցից։  

 

Էսման մեզ հետ զրույցում ասաց, որ նա 3 երեխա ունի, իսկ հիմա թիվը կրկնապատկվեց։

 

 

   

 

«Երկու աղջիկ և մեկ տղա ունենք, իսկ այժմ լույս աշխարհ եկան ևս երեքը. Մարկը, որը ծնվել է  1.4 կգ, Մաքսը՝ 1.7կգ  և Մարիամը՝ 1կգ 390 գրամ։ Ընթացքում եղան բարդություններ, հատկապես Մարիամի մոտ, որոնք պայմանավորված էին վաղաժամ ծննդաբերությամբ, սակայն, շնորհիվ կենտրոնի պրոֆեսիոնալ բուժանձնակազմի և նրանց փորձի, ավարտվեց բարեհաջող և հիմա պատրաստվում ենք գնալ տուն»:

 

Սյուզաննան և Էդգարը 11 տարի պայքարել են երեխա ունենալու համար։ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 1 տարի բուժում ընդունելուց հետո բժիշկներին հաջողվել է անպտղության բուժմանը միտված օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների՝ արտամարմնային բեղմնավորոման (ԱՄԲ) միջոցով իրականացնել  Սյուզաննայի և Էդգարի բաղձալի երազանքը:

 

 

«11 տարի պայքարելուց հետո որոշեցինք միանգամից եռյակ ունենալ։ Հղիության 7 ամիսների ընթացքում եղել եմ բժիշկների հսկողության տակ։ Ինչպես հղիության բոլոր փուլերը, այնպես էլ ծննդաբերությունը, հաղթահարել ենք առանց բարդությունների։ Ես չեմ կարողանում հավատալ, որ վերջապես իմ երեխաներին եմ գրկում։ Անչափ շնորհակալ եմ իմ բժիշկներին կարճ ժամանակում մեզ այս երջանկությունը պարգևելու համար»-ասաց Սյուզաննան՝ կիսելով  իր երջանկությունը մեզ հետ:

 

Մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը  նշեց, որ եռյակները երբեք հասուն տարիքում չեն ծնվում, և սա խոսում է այն մասին, որ այս պարագայում ռիսկի գործոնը շատ մեծ է։ Անկախ այդ հանգամանքից, ծննդաբերությունն ընթացավ առանց բարդության, ինչը, որպես փաստ, բժիշկը կարևորեց արձանագրել։

 

 Նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյան Մանկաբարձական բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյան

 

Նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյանը, խոսելով եռյակների խնամքի մասին, ասաց. 

 

«Եռյակները անհաս են ծնվում՝ ժամկետից շուտ, արդյունքում ի հայտ են գալիս մի շարք  խնդիրներ, մասնավորապես՝ թերզարգացմամբ պայմանավորված։ Երեխաների վիճակը սկզբում ծանր էր գնահատվում՝ վաղաժամ ծննդով և անբավարար քաշով պայմնանավորված։ Ուրախ ենք նշել, որ հետծննդաբերական շրջանում առաջ եկած բոլոր խնդիրները՝ ինչպես շնչառական համակարգի, այնպես էլ քաշի հետ պայմանավորված, հաղթահարվել են։ Երեխաներն ավելի քան 400 գրամ քաշի  ավելացում են գրանցել և ձեռք են բերել ամուր դիմադրողականություն, ինչում մեծ է նաև մայրական կաթով սնվելու փաստը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Ընդհանուր թերապիա» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում և Արցախում...

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց
2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր, «Մանկաբուժություն» թեմայով 12-օրյա դասընթաց

2019թ. սեպտեմբեր – 2021թ. սեպտեմբեր ժամանակահատվածում (տարվա բոլոր ամիսներին, բացի օգոստոսից) Երևանում («Արաբկիր» ԲՀ, «Մուրացան» ԲԿ) պարբերաբար իրականացվելու է Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվող ՀՀ մարզերում...

2020թ. նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար
2020թ. նոյեմբերի 13-14-ը, «Սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումների ժամանակակից ախտորոշման, դասակարգման և բուժման հարցեր» թեմայով գիտագործնական սեմինար

2020թ. նոյեմբերի 13-14-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

2020 թ. հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար
2020 թ. հոկտեմբերի 16-17-ը, Սուր և քրոնիկ սրտային անբավարարություն՝ ժամանակակից ախտորոշման և բուժման մոտեցումներ» թեմայով գիտագործնական սեմինար

2020 թ. մայիսի 15-16-ը և հոկտեմբերի 16-17-ը (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի է ունենալու Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող...

«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՏԱՃԱՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ» ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Ինչպե՞ս պահպանել առողջությունը կյանքի այսքան վնասակար գործոնների պայմաններում, մնալ լիակատար առողջ և  հնարավորինս կասեցնել ծերության ընթացքը...

Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)
Բժշկական տուրիզմի հայկական ասոցիացիա (ԲՏՀԱ)

Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացման հիմքում ազգային շահն է...

2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր, «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մարտավարությունը» թեմայով գիտագործնական սեմինար
2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր, «Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման և բուժման ժամանակակից մարտավարությունը» թեմայով գիտագործնական սեմինար

2019թ. դեկտեմբեր - 2020թ․ սեպտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում (Սրտաբանության ԳՀԻ) տեղի կունենա Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Սրտի իշեմիկ հիվանդության...

ԵՊԲՀ. Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում
ԵՊԲՀ. Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից...

Հուլիսի 17-ից 31-ը, 2020թ., «Նորածինների և վաղ հասակի երեխաների սնուցումը և պատրոնաժ խնամքը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի համատեքստում» թեմայով հեռավար դասընթացներ
Հուլիսի 17-ից 31-ը, 2020թ., «Նորածինների և վաղ հասակի երեխաների սնուցումը և պատրոնաժ խնամքը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի համատեքստում» թեմայով  հեռավար դասընթացներ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) և Առողջապահության նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (USAID) սույն թվականի հուլիսի 17-ից 31-ը կազմակերպում են...

2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց
2020թ. ապրիլ-դեկտեմբեր, «Սպառնացող հիվանդություններ» թեմայով դասընթաց

2020թ. ապրիլ-դեկտեմբեր ժամանակահատվածում Երևանում («Մուրացան» համալսարանական հիվանդանոց) տեղի կունենալ Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի կողմից կազմակերպվող «Սպառնացող հիվանդություններ» թեմայով...

2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց
2020-2021թթ. (կրկնողաբար), «Որակի կառավարման համակարգը լաբորատորիայում» թեմայով 10-օրյա դասընթաց

2020-2021թթ. (կրկնողաբար) Երևանում  (ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ համաճարակաբանության և մանրէաբանության ամբիոնի կողմից կազմակերպվող...

2020թ. փետրվար-դեկտեմբեր, «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթաց
2020թ. փետրվար-դեկտեմբեր, «Բուժաշխատողների համար տուբերկուլոզի, հեպատիտ Բ-ի և Ց-ի կառավարման հմտությունների ամրապնդում» թեմայով դասընթաց

2020թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածում (կրկնողաբար) Երևանում («Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց) տեղի կունենա ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ...

2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը, «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց
2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը, «Մանկաբարձության և գինեկոլոգիայի արդի հարցերը» թեմայով դասընթաց

2020թ. հուլիսի 1 - օգոստոսի 15-ը (Զում հարթակ) տեղի կունենա ՀՀ ԱՆ ԱԱԻ «Մանկաբարձության, գինեկոլոգիայի և մարդու վերարտադրողականության» ամբիոնի կողմից կազմակերպվող «Մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց
Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ., «Նյարդամկանային հիվանդությունների, մտավոր հետամնացության գենետիկական հետազոտություն և ախտորոշում» թեմայով 2-շաբաթյա դասընթաց

Փետրվար 2020թ. - փետրվար 2022թ. ժամանակահատվածում Երևանում (Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն) տեղի կունենա Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի կողմից...

Օգոստոսի 12-ին, 2020թ., «Էլեկտրամագնիսային թերապիան` ապացուցողական բժշկության տեսանկյունից» թեմայով առցանց կոնֆերանս
Օգոստոսի 12-ին, 2020թ., «Էլեկտրամագնիսային թերապիան` ապացուցողական բժշկության տեսանկյունից» թեմայով առցանց կոնֆերանս

Հարգելի գործընկերներ,

 

Վաղը` օգոստոսի 12-ին, 2020թ., Մոսկվայի ժամանակով ժամը 16:00-ին, «Ելամեդ» ընկերությունը բժիշկ-ֆիզիոթերապևտներին  հրավիրում է` մասնակցելու «Էլեկտրամագնիսային թերապիան` ապացուցողական բժշկության տեսանկյունից» թեմայով առցանց կոնֆերանսին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ