Իրադարձություններ Հայաստանում
Պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում. med-practic.com
Հոկտեմբերի 28–ին իր աշխատանքներն ավարտեց «Ավանգարդ Մեդ» ԲԿ և Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (ՊՎԷՎՀԱ) համատեղ կազմակերպած «ՊՎԷՎՀԱ 12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը (կենդանի վիրաբուժություն)»:
Միջոցառումենրին մասնակցության համար այս օրերին Երևանում էին աշխարհահռչակ պլաստիկ վիրաբույժներ Միմիս Կոհենը, Մարկ Կոնստանտյանը և Մորիս Նահաբեդիանը: Մեզ հետ զրույցում կոնգրեսի կազմակերպիչ, պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանը փաստեց, որ յուրաքանչյուր պրակտիկ վիրաբույժի համար այս հանդիպումը կարևոր էր։
«Նմանատիպ միջոցառումները նպաստում են բժշկի պրոֆեսիոնալ աճին, ինչպես նաև բուժման որակի լավացմանը։ Ամբողջ կյանքում մենք սովորում, սովորում և սովորում ենք, և պետք է շարունակենք սովորել, որում այս կոնգրեսները մեծ նշանակություն ունեն »,- այս խոսքերով Գ. Ստամբոլցյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը։
Նրա փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհահռչակ մասնագետների։
«Մենք հրավիրել ենք հանրահայտ պլաստիկ վիրաբույժների, որոնք ո՛չ միայն զեկույցներ կարդացին, այլ նաև իրականացրեցին վիրահատություններ։ Սա, իհարկե, մեր հերթական համաժողովն է, բայց մենք ունենք այլ ծրագրեր, որոնց մասին կհայտարարենք մոտ ժամանակներս։ Առաջիկայում փորձելու ենք կազմակերպել նաև վարպետության դասընթացներ՝ հանրահայտ մասնագետ- վիրաբույժների մասնակցությամբ»։
Խոսելով կոնգրեսի մասին՝ Գ.Ստամբոլցյանն ասաց, որ կոնգրեսի թեմաները բազմազան էին ու հետաքրքիր։ «Ընդգրկված էին և՛ կրծքագեղձի պլաստիկային, և՛ ռինոպլաստիկային վերաբերող թեմաներ: Ընդ որում, ռինոպլաստիկան Հայաստանում միշտ ակտուալ է և բավականին պահանջված վիրահատություն` ելնելով հայկական առանձնահատկությունից։ Հարկ է շեշտել ու հպարտությամբ հավելել, որ Հայաստանն առաջին դիրքերում է ո՛չ միայն ռինոպլաստիկայի, այլ, առհասարակ, պլաստիկ վիրաբուժության ոլորտում, և դա հպարտանալու առիթ է»։
Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ. Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հետևյալն ասաց.
«Ողջունելի է, որ կոնգրեսն ավանդական բնույթ ունի. այն կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ: Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի պարտավորությունների մեջ է նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպելը` Հայաստան հրավիրել անվանի մասնագետների, որոնց փորձն ու կուտակած գիտելիքները մեզ համար շատ կարևոր են»։
Անդրադառնալով կոնգրեսին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ սովորել պետք է միշտ՝ անկախ աշխատանքային ստաժից, զբաղեցրած պաշտոնից ու ստատուսից։ «Անընդհատ սովորելու կարիք կա, քանի որ բժշկությունն արագ է զարգանում` հատկապես պլաստիկ վիրաբուժությունն ու էսթետիկ բժշկությունը։ Հարկ է ձեռքը զարկերակի վրա պահել։
Կոնգրեսի ընթացքում բավականին հետաքրքիր զեկույցներ են ներկայացվել հայ և Հայաստան հրավիրված անվանի մասնագետների կողմից»։
Հովհաննիսյանը թվարկել է աշխարհագրությունն ու փաստել, որ այս տարի նույնպես այն մեծացել է։
«Այս օրերին Հայաստանում էին ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Կանադայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից ժամանած անվանի պլաստիկ վիրաբույժներ։ Բավական է թվարկել մի քանի անվանի պլաստիկ վիրաբույժների անուններ՝ Միմիս Կոհեն, Մարկ Կոնստանտյան, Մորիս Նահաբեդիան։ Մարդիկ, որոնք մեծ ներդրում ունեն իրենց մասնագիտության մեջ»։
Ամփոփելով իր խոսքը՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որ երկու օրվա ընթացքում քննարկել են բազում հարցեր։
«Հասկանալի է, որ երկու օրվա ընթացքում անհնարին կլիներ անդրադառնալ բոլոր թեմաներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պլաստիկ վիրաբուժությունն ունի բավականին լայն սպեկտոր, և խնդիրներն այստեղ շատ են: Առաջիկայում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ անվանի մասնագետների մատուցմամբ։
Հավատացնում եմ, որ սա երկկողմանի գործընթաց է։ Հայ բժիշկներն էլ շատ ասելիք ունեին։ Եվ հարկ է նշել, որ մեր տեղացի մասնագետներն իրենց գործով ու գիտելիքներով չեն զիջում արտասահմանցի գործընկերներին»։
ԱՄՆ-ից ժամանած Մորիս Նահաբեդիանն առաջին անգամ էր Հայաստանում. «Այստեղ գալու նպատակը մեկն էր. նորություններ հաղորդել հայ մասնագետներին, է՛լ ավելի զարգացնել պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում: Բայց նաև չեմ կարող չասել, որ տպավորված եմ», - ասաց Մ. Նահաբեդիանը։
Անդրադառնալով կոնգրեսին՝ անվանի մասնագետը նշեց, որ երևանյան դասախոսությունները շատ հետաքրքիր էին հատկապես այն պլաստիկ վիրաբույժներին, որոնք առավել մասնագիտացված են ռինոպլաստիկայի և մամոպլաստիկիայի ոլորտում։
«Երկու օրվա ընթացքում հինգ դասախոսություն եմ ունեցել։ Հիմնականում խոսել եմ կրծքագեղձի վերականգնողական (քաղցկեղի ժամանակ) և էսթետիկ վիրահատությունների մասին: Իմ նպատակն էր ներկայացնել ԱՄՆ-ում կուտակած փորձս, պատմել այն մեթոդների մասին, որոնք կիրառվում են ԱՄՆ-ում, և ինձ դա հաջողվեց։ Հուսամ, որ առաջին, բայց վերջին անգամը չէ, որ կվայելեմ Հայաստանում գտնվելը»։
28.10.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ







