Իրադարձություններ Հայաստանում
Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը` Երևանում. med-practic.com
Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 25-26-ը Երևանում անցկացրեցին Սրտաբանության եվրակովկասյան հերթական 7-րդ համաժողովը: Այն իր շուրջն էր համախմբել ոչ միայն սրտաբանների, այլև հարակից մասնագիտությամբ բժիշկների: Նման մեծամաշտաբ համաժողովի կազմակերմանն իրենց անմիջական մասնակցությունն են ունեցել Ալեք Վահանյանը, Ավետիս Մատիկյանը, Փոլ Բարրագանը, Դավուդ Մոայեն, Մհեր Սուսանին և Բագրատ Ալեքյանը
Երկօրյա հանդիպման ժամանակ նրանք հանդես եկան հետաքրքիր զեկույցներով, և անցկացրեցին մասնագիտական սեմինարներ:
Մեզ հետ զրույցում սրտային վիրաբույժ, համաժողովի կազմակերպիչներից` Մհեր Սուսանին ասաց, որ համաժողովի հետաքրքրությունների շրջանակը բավականին լայն է:
«Համաժողովը տարբերվում է նմանատիպ այլ միջոցառումներից նրանով, որ մասնակիցների մեծ քանակը բավականին մեծ էր: Այն համախմբում է աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած հայտնի սրտաբանների»:
Բժիշկը շեշտեց, որ ավելի շատ մասնակից Երևան են ժամանել Ֆրանսիայից, և դա պատահական չէ:
«Ինվազիվ սրտաբանության զարգացումը Ֆրանսիայում մեծ թափ է առել: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում նույնպես հենց ֆրանսիացիներն են ինվազիվ սրտաբանության ներդրողները: Դա մոտավորապես 25 տարի առաջ էր: Ուստի, պատահական չէ, որ համաժողովին ավելի շատ թիվ են կազմում Ֆրանսիայից ժամանած ինվազիվ սրտաբանները», - ասաց զրուցակիցը:
Խոսելով համաժողովի մասին` Մ. Սուսանին կարևորեց այն փաստը, որ սրտաբանների այս հավաքը զերծ է ձևական բնույթից:
«Այստեղ մասնագետները հավաքվել են, որպեսզի խոսեն ոչ թե կատարվածի մասին կամ ներկայացնեն իրենց կողմից իրականացված կլինիկական դեպքեր, այլ նրա մասին, թե ինչ ապագա է սպասում սրտաբանության ոլորտին»:
Մ. Սուսանիի փոխանցմամբ` համաժողովի ընթացքում մասնագետները խոսել են զանազան արդի թեմաներից` սրտի բնածին արատներից մինչև գլխուղեղի կաթվածի կանխարգելման ձևերը։
«Եվ մեկ շատ կարևոր թեմա, որի մասին ևս անդրադարձ է եղել։ Խոսքը, այսպես ասած, խելացի համակարգիչների ներդրումն է, ինչի միջոցով հնարավոր կլինի կատարել լիարժեք ախտորոշում, որի պարագայում սխալվելու հավանականությունը նվազագույն է», - ասաց Սուսանին:
Բժիշկը վստահ է, որ մոտ ապագայում Հայաստանն այլևս հետ չի մնա աշխարհում օր-օրի զարգացող տեխնոլոգիական աճից:
28.10.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ













