Իրադարձություններ Հայաստանում
Դասընթաց՝«Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով
Մոր և մանկան առողջապահության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ) և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ, Ռուսաստանից ժամանած մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ Երևանում անցկացվեց դասընթաց «Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով։ Դասընթացին մասնակցել են ո՛չ միայն մանկաբարձ-գինեկոլոգներ, այլ նաև հարակից մասնագիտության բժիշկներ։
Մեզ հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյանը նշեց. "Հաշվի առնելով, որ կյանքի տևողությունը բավականին երկարել է և կանանց կյանքի մեկ երրորդն ընթանում է մենոպաուզալ շրջանում, ուստի նրանց առողջության հարցերը այդ ընթացքում ձեռք են բերում հատուկ նշանակություն: Կարևորվում է ո՛չ միայն առողջության, այլ նաև կյանքի որակի պահպանելը"։
Կ.Առուստամյանը մատնանշեց այն խնդիրները, որոնց մասին խոսեցին դասընթացի ժամանակ։
«Դասընթացի ժամանակ առանձնահատուկ նշանակություն է տրվել տարիքային այդ խմբի կանանց մոտ արյունահոսությունների հարցին, քանի որ դրանք կարող են հանդիպել և՛ վերարտադրողական, և՛ պրե- և՛ մենոպաուզալ տարիքի կանանց մոտ։ Այստեղ կարևոր նշանակություն ունի ախտորոշման և բուժման ճիշտ մարտավարությունը, օրինակ, կատարել արգանդի խոռոչի պատերի քերում թե՞ հիստերոսկոպիա, արդյո՞ք կատարել արմատական վիրաբուժական միջամտություններ, թե՞ ոչ:
Դասընթացի ժամանակ խոսվեց նաև էնդոմետրիոզ հիվանդության մասին։ Բանն այն է, որ շատերի կարծիքով էնդոմետրիոզը բնորոշ է հատկապես վերարտադրողական տարիքի կանանց, այնինչ այն կարող է հանդիպել կյանքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ պրե- և պոստմենոպաուզալ շրջանում։
Հաջորդ, ևս շատ կարևոր խնդիրը, որը ներկայացվեց լսարանին, մենոպաուզալ հորմոնաթերապիան էր, ինչին պացիենտները երբեմն վախով են վերաբերվում։ Շատերի կարծիքով հորմոնաթերապիան կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Արդյունքում կանայք, որոնք գտնվում են պրե- և պոստմենոպաուզալ շրջանում, ինչ-ինչ պատճառներով բուժում չեն ստանում։ Այս և այլ հարցերը մեր դիտակետում էին»:
Ռուսաստանից ժամանած Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի վերարտադողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորիա Կասյանը երրորդ անգամ է մասնակցում նման ձևաչափով հանդիպումներին։
«Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեց հանդիպել հայ գործընկերների հետ։ Հավատացեք, մեզ համար յուրաքանչյուր հանդիպում տոն է, քանի որ հնարավորություն կա շփվելու գործընկերների հետ ու քննարկելու պրակտիկ աշխատանքում հաճախ հանդիպող դեպքերը։
Հարկ եմ համարում նշել, որ խնդիրներն ամենուր նույնն են, ուստի յուրաքանչյուր մասնագետի համար նման ձևաչափի հանդիպումը կարևոր է։ Հստակ չափորոշիչների բացակայությունը հարցերի տեղիք է տալիս, իսկ այստեղ կա հնարավորություն` քննարկելու բուժման ճիշտ վարման ընթացքը»։
Վ. Կասյանը նշեց, որ դասընթացի ժամանակ խոսել է պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության վերաբերող հարցերի շուրջ։
«Առավել հաճախ մասնագետների քննարկման թեմա են դառնում անպտղությունը, հղիության ճիշտ վարման տեսակները, ինչը ողջունելի է, բայց, կարծես թե մասնագետների դիտակետից անտեսվում են կանայք, որոնք գտնվում են մենոպաուզալ շրջանում, ինչը թույլատրելի չէ։ Չէ՞ որ կյանքի տևողությունը երկարացել է, և պետք է ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, լինի առողջ»։
Ռուսաստանից ժամանած Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Իննա Ապոլիխինան մեզ հետ զրույցում ասաց, որ սիրով է ընդունել հայ գործընկերների կողմից հրավերը։
«Հաճելիորեն զարմացած եմ, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում կանանց, որոնք գտնվում են մենոպաուզալ շրջանում։ Խնդիրն այն է, որ այդ շրջանում կանայք սկսում են անտեսել իրենց, այսպես ասած, այցելած առողջական խնդիրները, ինչն անընդունելի է։
Դասընթացի շրջանակում խոսել եմ նաև արգանդի քաղցկեղով տառապող պացիենտների մասին, հիվանդների ճիշտ վարման, և, թե ում հսկողության տակ պետք է գտնվի կինը՝ գինեկոլոգի՞, թե՞ ուռուցքաբանի:
Մեր մանկաբարձ-գինեկոլոգների զինանոցում այսօր բավականին մեծ հնարավորություններ կան` հաղթահարելու այդ անցումային շրջանի խնդիրները և բարձրացնելու կնոջ կյանքի որակը»։
25.10.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









