Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նշում է հիմնադրման 30-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Լենա Նանուշյանը: Շնորհավորելով  ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի անձնակազմին հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ` նա նշել է, որ կենտրոնը կարևոր առաքելություն ունի և նշանակալի դեր հանրային առողջապահության մարտահրավերներից մեկի՝ ՄԻԱՎ վարակի դեմ պայքարում` դառնալով տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտում լավագույն փորձի կրողներից մեկը:

«Տարիների ընթացքում ՁԻԱՀ-ի կենտրոնը տրամադրել է որակյալ բժշկական օգնություն, և պատահական չէ 2017թ. ՄԱԿ-ի պետական ծառայության ամենամյա մրցույթի «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում կենտրոնի հաղթող ճանաչվելը», - նշել է Լենա Նանուշյանը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հիմնադրման  30-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի և բժշկագիտության զարգացման գործում ներդրած գնահատելի ավանդի, բարեխիղճ աշխատանքի, արդյունավետ գործունեության ոլորտում նշանակալի ձեռքբերումների համար կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանին և ողջ անձնակազմին հայտարարվել է շնորահալություն, վերջիններս  պարգևատրվել են նաև պատվոգրերով:

Ակնհայտ է նաև վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում: Հակառետրովիրուսային բուժման ծածկույթի մեծացման ճանապարհին կարևոր քայլ էր 2017 թվականից երկրում ներդրված «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս, ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ