Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»

Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»

Հոկտեմբերի 17-ին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի գրասենյակում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում,  տեղի ունեցավ «Աշխարհն իմ աչքերով» մրցույթ- ցուցահանդեսի եզրափակիչ փուլը, որը նաև Տեսողության համաշխարհային օրվան նվիրված՝ հիմնադրամի միջոցառումներից վերջինն էր այս տարի:


Միջոցառումը կազմակերպված էր Երևանի և մարզերի դպրոցականների համար, ովքեր մասնակցել էին դպրոցներում նախապես հայտարարված մրցույթ-ցուցահանդեսին: Նախապես՝ մասնակցության ցանկություն հայտնած դպրոցներում սեպտեմբերի 16-25-ը անց Էր կացվել ցուցահանդես: ՀԱՆ ԲՀ-ի աշխատակիցները այցելել էին մի քանի դպրոց, դիտել աշխատանքները և նվիրել «ՀԱՆ ԲՀ»ի կողմից հրատարակված «Տեսունիկ» խաղը 5-րդ, 6-րդ դասարանի դասվարներին՝ դասաժամի ընթացում ուսուցողական խաղ անց կացնելու համար:


Միջոցառումը կազմակերպված էր երեխաների հետ տոնը նշելու նպատակով, որի ընթացքում երեխաները դիտեցին միմյանց նկարները, ծանոթանան գրասենյակի աշխատանքներին, դիտեցին փոքրիկ պրեզենտացիա տեսողության մասին և խաղացին «Տեսունիկ» տեսողության մասին գիտելիքահենք խաղը: Ցուցահանդես-մրցույթի հաղթողներին տրվեցին հատուկ մրցանակներ: Բոլոր դպրոցներին տրվեց մեկական  «Տեսունիկ» խաղ:


Հիշեցնենք, որ ՀԱՆ ԲՀ-ն Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները սկսել էր հոկտեմբերի 10-ից՝ Տեսողության համաշխարհային օրվանից, մեկ շաբաթ առաջ: Միջոցառումների շրջանակներում Հանրային տեղեկատվության բարձրացմանը ուղղված միջոցառում էր անց կացրել Ազատության հրապարակի հարակից տարածքում, Առողջապահության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր փոխնախարար Հովհաննես Հարությունյանի այցը Հրազդան ԲԿ-ի մոտ ներկայումս տեղակայված ՀԱՆ ԲՀ-ի Աչքի շարժական հիվանդանոց, ինչպես նաև« Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ Հայկական ակնաբուժության նախագծի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակների համար այցելություն թատրոն՝ «Իմ անունն է Կոմիտաս» ներկայացման առաջնախաղը դիտելու:

 

 «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»
Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ)


1992թ.-ին ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանն ԱՄՆ-ում հիմնադրել է Հայկական ակնաբուժության նախագիծ (ՀԱՆ) բարեգործական կազմակերպությունը, որի հայաստանյան գրասենյակը ստեղծվել է 2002թ.-ին: 2003 թ.-ից ի վեր  իրականացնում է  «Լույս հայի աչքերին» ծրագիրը, որը միտված է հզորացնել ակնաբուժական ծառայություների մատուցման համակարգը, ինչպես նաև Հայաստանում կանխարգելել կուրության տանող դեպքերի քանակը:


Արդեն 12 տարի է, ինչ ՀԱՆ-ի Աչքի շարժական հիվանդանոցը ՀՀ մարզերում և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացնում է ակնային ստուգումներ և վիրահատություններ: Կազմակերպությունը ջանում է հոգալ Հայաստանի սոցիալապես խոցելի բնակչության կարիքները` Աչքի շարժական հիվանդանոցի և ամբողջ հանրապետության տարածքով կանխարգելիչ ակնային զննումների միջոցով՝ միաժամանակ ստեղծելով ավելի շարունակական հիմքեր` բարձրորակ ակնաբուժական ծառայությունները հասանելի և մատչելի դարձնելու Հայաստանի բոլոր բնակիչներին։


Ներկայում ՀԱՆ-ն իրականացնում է համապարփակ, մեծածավալ եւ փոխկապակցված բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են միջազգային չափանիշներին համապատասխան:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ