Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր. մեր տեսոությունը կարևոր է
Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում: Ինչ է Տեսողության համաշխարհային օրը և ինչու է այն տոնվում: 2000 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր: Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով կառավարությանը, աողջապահության նախարարություններին և նաև հասարակությանը համախմբելու ուժերը տեսողության խնդիրներ ունեցող անձանց վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ուղղությամբ:
Կարևորելով Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը` «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն 27 տարի Հայաստանում իրականացնում է բժշկական բարեգործական լայնածավալ աշխատանքներ, 2004 թ-ից ի վեր Առողջապահության նախարարության հետ համատեղ ամեն տարի նշում է Տեսողության համաշխարհային օրը, որն այս տարի անց է կացվում «Մեր տեսողությունը կարևոր է» խորագրի ներքո: Այս տարի նույնպես՝ «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը հոկտեմբերի 2-րդ շաբաթվա ընթացքում հանրային իրազեկմանն ուղղված միջոցառումների շարք է նախապատրաստել, որոնցից առաջինը Առողջապահության փոխնախարարի այցն էր Հայկական ակնաբուժության նախագծի շարժական հիվանդանոցը, որն այս պահին գտնվում է Հրազդան քաղաքում և որտեղ անց էն կացվում աչքի անվճար զննումներ և վիրահատություններ:
Շարունակելով միջոցառումների շարքը և կարևորելով տեսողության դերը կյանքում գեղեցիկը ընկալելու համար՝ այսօր` հոկտեմբերի 13-ին Հայկական ակնաբուժության նախագիծը` Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական պետական դրամատիկական թատրոնի հետ գործակցությամբ` ՀԱՆ բարեգործական հիմնադրամի միջոցով տեսողությունը վերականգնած մեծահասակների համար կազմակերպել է մշակութային միջոցառում: Մասնակիցները տոնի կապակցությամբ դիտել են «Իմ անունը Կոմիտաս է» ներկայացման առաջնախաղը` նվիրված մեծանուն գործիչ Կոմիտասի 150- ամյա հոբելյանին:
Հայկական ակնաբուժության նախագծի աշխատանքը 27 տարիների ընթացքում շատ ծավալուն է: 2010թ.-ից մինչեւ 2019թ. Հուլիս ամիսը 8.794 թիրախային խմբի (34 շաբաթ գեստացիոն տարիքից փոքր եւ/կամ 2.000գր. պակաս քաշով) նորածին երեխա ենթարկվել է առաջնային եւ ընթացիկ ստուգումների, որից առաջնային ստուգման՝ 6.720-ը, 22.193 ԱՌ ստուգում է իրականացվել (44.386 աչք), 192 երեխա ստացել է 337 լազերային բուժում (ֆոտոլազերկոագուլյացիա), 116 երեխա ստացել է 194 հակա-անգիոգեն բուժում, 60 երեխա ենթարկվել է 74 վիտրեոռետինալ եւ հարակից վիրահատությունների եւ միջամտությունների:
Վիճակագրական տվյալներ Տեսողական խնդիրների մասին աշխարհում և Հայաստանում
ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհի բնակչության շուրջ 1,3 միլիարդն ունի տեսողության խանգարում, որից 36 միլիոնը կույր է: Տեսողության խանգարման ամենատարածված պատճառներից են աչքի լուսաբեկման խախտումները, կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: 40 տարեկանից բարձր յուրաքանչյուր վեցերորդի և 80 տարեկանից բարձր անձանց ճնշող մեծամասնության մոտ հայտնաբերվում է կատարակտա: Դպրոցական տարիքի երեխաների մոտ կարճատեսության տոկոսը կազմում է շուրջ 20%, ուսանողների շրջանում` մինչև 40%: Շաքարային դիաբետով տառապող յուրաքանչյուր երրորդի մոտ հայտնաբերվում է դիաբետիկ ռետինոպաթիա: Այս հիվանդությունների 75 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել, իսկ ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:
Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում կատարակտի տարածվածությունը 27% է, մակուլյար դեգեներացիան՝ 6.5%, գլաուկոման՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիան՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն:
16.10.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
