Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ

Հայաստանում հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:

 

Այս տարվա կարգախոսն է՝ հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում:

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախաձեռնությամբ այս տարի նույնպես հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ:

Միամսյակի և դրա ընթացում նախատեսվող միջոցառումների մասին, Հայացք մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում, խոսեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր անդամ Արմեն Սողոյանը:

 



«Հայաստանում հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 10-ը հայտարարվել է հոգեկան առողջության միամսյակ. «Ասոցիացիան միամսյակի շրջանակում մասնավոր հոգեբուժական և հոգեկան առողջության ծառայություններ մատուցող կազմակերպություններին  կոչ էր արվել հոկտեմբերի 10-ին բոլոր այցելուներին սպասարկել անվճար, հետո նաև` 20 տոկոս զեղչով: Այդ կազմակերպություններից են՝ «Ալֆա Բետտա» հոգեբուժական կլինիկան, «Այգ» հոգեբանական կենտրոնը, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը, «ՄԵՓԼ ԼԻՖՍ» հայ կանադականբժշկական կլինիկան, Վահան Սիմոնյան Ա/Ձ-ն: Իսկ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում բոլոր հիվանդների առաջին հետազոտությունը միամսյակի ընթացքում կլինի անվճար»:


Արմեն Սողոյանը հավելեց նաև, որ հոգեկան առողջությունը միայն հոգեկան խանգարումների բացակայությունը չէ, այն մարդու ֆիզիկական, հոգեկան, սոցիալական լավակեցությունն է, որը նրան հնարավորություն է տալիս կյանքից առավելագույն հաճույք ստանալ, ինքնադրսևորվել, սեփական կյանքի հետ կապված որոշումներ ընդունել, իրականացնել դրանք:

 



ՀՀԱ պատասխանատու քարտուղար, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի կլինիկական ղեկավար, գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը խոսեց հոգեկան առողջության առաջխաղացման և սուիցիդների (ինքնասպանությունների) կանխարգելման մասին:

«Հոգեկան առողջությունը և սուիցիդը ազգային անվատնգություն պարունակող խնդիրներ են: Այս հիվանդություններն իրենց մեջ ներառում են տարրեր, որոնք կարող են խոչընդոտել ազգային անվտանգությանը:
 
Մենք, ցավոք, չենք տիրապետում հոգեկան առողջության վերաբերյալ ամբողջական վիճակագրության, քանի որ մեր տվյալները հիմնված են միայն հոգեբուժական հաստատություններում հաշվառված հիվանդների թվի վրա:  Այնինչ, աշխարհի խոշորագույն երկրներում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ գերադասում են  դիմել ընտանեկան բժիշկներին, քան` հոգեբանների, իսկ Հայաստանում՝ հոգեբաններին դիմելու մշակույթն իսպառ բացակայում է: Մեր երկրում այս մասով խնդիրը շատ օրհասական է: Մարդիկ հոգեբանների ծառայություններից չեն օգտվում, մտածելով, թե դա կազդի իրենց անվան ու հասարակական դիրքի վրա՝ դիմում են  միայն ծայրահեղ ծանր վիճակների դեպքում: Ուստի պարզ է դառնում, որ մենք ահռելի աշխատանք ունենք կատարելու՝ հասարակությանը կրթելու և ամբողջական վիճակագրություն կազմելու գործընթացում:

 

Պատանեկան տարիքում, օրինակ, հնարավոր է խուսափել նման բարդ խնդիրներից՝ ժամանակին կանխարգելելով:

Ահագնացող մյուս մարտահրավերը մեր համակարգի առջև՝ ծերունական տարիքի հոգեբանական խնդիրներն են: Յուրաքանչյուր երկրորդ պապիկ և տատիկ ունեն հոգեբանական խնդիր և հարց է առաջանում՝ արդյո՞ք պատրաստ ենք դիմագրավելու և սպասարկելու նրանց. իմ կարծիքով՝ դեռ ոչ, սա խնդրր է, որը պահանջում է լուծում:


Առողջապահության նախարարությունը պետբյուջեով հատկացված ֆինանսական միջոցների 90%-ն ուղղում է հոգեբուժական հաստատություններում հաշվառված և բուժվող հիվանդներին, այնինչ, հաշվի առնելով միջազգային փորձը, պետք է գումար հատկացնել նաև կանխարգելման համար, հակառակ դեպքում մի քանի տարի հետո մեր հիվանդների թիվը տասնյակներով կարող է ավելանալ: Բաշխումը կարող է լինել 30%-70% հարաբերակցությամբ:

 



Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը խոսեց օրվա խորհրդի մասին՝ հատկապես նշելով, որ խնդրի մասին պետք է մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը:

Հարկ է հետագայում նույնպես օրվա խորհուրդը դիտարկել սեպտեմբերի 10-ի՝ ինքնասպանությունների կանխարգելման օրվա շրջանակում:

Հոգեկան խանգարումներ կարող են լինել ցանկացած մարդու մոտ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Սոցիալական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ չափազանց կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը ինքնասպանության երևույթի վերաբերյալ: Կարևոր է, որ խնդրի մասին մտածեն ո՛չ միայն խանգարումներ ունեցողները, նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլ նաև հասարակության բոլոր շերտերը` շարքային քաղաքացուց մինչև իշխանություն:


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների աշխարհում 800.000 մարդ ինքնասպանություն է գործում, այսինքն՝ յուրաքանչյուր 40 վայրկյանի ընթացքում երկրագնդի մեկ բնակիչ կյանքից հեռանում է սուիցիդի միջոցով: Հենց սա է առանցքայինը և պետք է մեր բոլորի ուշադրությունը սևեռված լինի այս խնդրի ու վերջինիս կանխարգելման վրա:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ